Ներքին 1 տարի առաջ - 22:40 20-02-2025

Երկու օրում հանձնվել է ապօրինի պահվող 91 միավոր զենք. ՆԳՆ

Ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից, և այս ուղղությամբ առավել ինտենսիվ են ինչպես հայտնաբերման և առգրավման, այնպես էլ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները, այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունները, ծանր հետևանքներից բացի, նաև ստանում են հանրային լայն հնչողություն` ձևավորելով իրավիճակը առավել խիստ միջոցներով վերահսկելու ընդհանրական պահանջ։

«Միայն փետրվարի 17-ին և 18-ին ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանության տարածքային մի շարք ստորաբաժանումներում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք, երկու օրում հանձնվել է ընդհանուր՝ 91 միավոր զենք, մասնավորապես՝ 2 գնդացիր, 30 ինքնաձիգ, 2 նռնականետ, 20 մարտական և 1 գազային ատրճանակ, 11 ակոսափող և 25 ողորկափող հրացան։

Քրեական ոստիկանության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց ձորի մարզային և Երևան քաղաքի վարչություններում կամավոր հանձնվել են գնդացիրներ, ինքնաձիգներ, նռնականետ, ակոսափող և ողորկափող հրացաններ, ատրճանակներ, նռնակներ և տարբեր տեսակի զինամթերք։

Համայնքային ոստիկանության Սևանի, Ճամաբարակի, Տավուշի, Ախուրյանի, Կապանի, Արմավիրի, Նոյեմբերյանի բաժիններում էլ արձանագրվել են ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետ, ատրճանակներ, նռնակներ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։

Նշենք, որ միայն այս տարվա հունվարի 1-ից փետրվարի 18-ը ՆԳՆ Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության, ինչպես նաև Պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել, առգրավվել, նաև՝ կամավոր հանձնվել է ընդհանուր 398 միավոր զենք, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 126-ով ավելի»,- ասվում է հաղորդագրությունում:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործընթացը հետևողականորեն շարունակվում է։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Մինչդեռ, երբ իրավապահներն են հայտնաբերում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է, ընդհուպ՝ ազատազրկում։

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է՝ նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ