Ներքին 4 տարի առաջ - 22:24 17-06-2022

Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում ապօրինի զենք- զինամթերք է հանձնվել

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է, և օրերս Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է մի քանի դեպք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հատկապես արդյունավետ էր Մարտունու բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են պայթուցիչներով նռնակների, տարբեր հրազենների ու տրամաչափի 100-ից ավելի փամփուշտի և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Պայթուցիչով նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Գավառի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ճամբարակի համայնքային ոստիկանները, ինչի արդյունքում արձանագրվել է ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան