Մամուլ 1 տարի առաջ - 08:59 20-02-2025

«Արցախ» ցուցանակը հանվել է, բայց խոստանում են առաջիկայում վերականգնել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում տարիներ ի վեր գործունեություն ծավալող «Արցախ» հյուրանոցի ճակատային հատվածից հանվել է «Արցախ» անունը:

«Hotel Artsakh»-ը հանվել է ամիսներ առաջ, սակայն վերևում դեռեւս պահպանվել էր հայերեն գրված հյուրանոցի «Արցախ» անվանումը։

Հյուրանոցի ադմինիստրացիայից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են հանել հյուրանոցի անունը, մեզ պատասխանեցին․ «Թաղապետարանից պահանջել են՝ չափը փոխել, հիմա այդ աշխատանքներն են տարվում, այդքան բան։ Ինչ-որ ասել են՝ մեծ չափի է արված, ստանդարտից դուրս է, պետք է յուրահատուկ չափի լինի, չգիտեմ՝ մեծացնելու են թե փոքրացնելու են, տեխնիկական խնդիր է, պետք է իրենց ասած ստանդարտների մեջ լինի, որը ամբողջ քաղաքում է ընդունված»։
Մեր զրուցակիցն ասաց՝ այլ հարցերի չի կարող պատասխանել, քանի որ դրանք տեխնիկական հարցեր են։

Նշենք, որ ցուցանակների փոփոխությունը` նույն ստանդարտների համապատասխանեցումը Երևանում իրականացվել է անցած տարի: Եթե այս փոփոխությունն իսկապես իրականացվել է քաղաքապետարանի նշված որոշման շրջանակներում, ուրեմն օրեր անց ցուցանակը կվերականգնվի, մենք հետևելու ենք և առաջիկայում կրկին կանդրադառնանք այս հյուրանոցին և նրա պաստառին:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան