Ներքին 4 տարի առաջ - 20:51 10-09-2022

Ադրբեջանցի զինվորականը պոկել և ցուցադրաբար ջարդել է Դադիվանքի մոտակա մատուռի ցուցանակը

Սեպտեմբերի 3-ին Kарабах Сегодня տելեգրամյան ալիքը տարածեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի մի զինվորական, մոտենալով Դադիվանքի կենտրոնական համալիրից քիչ հեռու գտնվող մատուռին, վերցնում է մատուռի ցուցանակը, մոտեցնում այն տեսանկարահանող անձին և ցուցադրաբար ջարդուփշուր անում։ Ցուցանակի վրա կար «Մատուռս վերանորոգվեց Տիար Ռալֆ Յիրիկյանի կողմից, 2017 թ․» գրությունը։ Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո տարածաշրջանի անվտանգությունը և հայկական մշակութային արժեքների պաշտպանությունը դրվեց ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։ Ավելին՝ ռուսական հենակետը գտնվում է մատուռից մի քանի մետր հեռու։ Այս մասին հաղորդում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկման հարթակը։

Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի տարբեր ներկայացուցիչներ ցուցադրաբար ջարդում, տրորում, ոչնչացնում, անարգում և ծաղրի են ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը։ Սա Ադբեջանի հայատյաց քաղաքականության իրականացման հիմնական լծակներից մեկն է, որի առաջնային նպատակը հայերին հոգեբանական տրավմա պատճառելն է։

Այս առիթով հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ այդ, ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը «Անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ նրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է