Արտաքին 1 տարի առաջ - 18:25 19-02-2025

Թուրքիան չպետք է Meteor հրթիռներ ունենա. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել հունական «Kathimerini» թերթին։

Միցոտակիսն անդրադարձել է նաև Թուրքիայի ռազմարդյունաբերությանը և նշել, որ Հունաստանը հետևում է այդ ոլորտում Թուրքիայի զարգացումներին։

Միցոտակիսը նշել է, որ Հունաստանին անհանգստացնում է ֆրանսիական «Meteor» հրթիռների վաճառքը Թուրքիային և այդ պատճառով հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, բայց ստացել է բացասական արձագանք։ Ըստ Հունաստանի վարչապետի՝ Մակրոնը նշել է, որ այդ հրթիռներն արտադրվում են կոնսորցիումի կողմից, որտեղ ընդգրկված են նաև Անգլիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Շվեդիան։

Հունաստանի դիրքորոշման հետ կապված վերոնշյալ երկրները նույնպես հայտարարել են, որ կքննարկեն հրթիռների վաճառքը չեղարկելու հարցը։

Միցոտակիսը շեշտել է, որ Թուրքիան չպետք է ունենա այդ հրթիռները։

Անդրադառնալով թուրք-հունական հարաբերություններին՝ Հունաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ կողմ է բարիդրացիական հարաբերություններին, մի շարք ոլորտներում համագործակցությանը, բայց և շեշտել, որ միամիտ չէ այդ հարցերում։

Նա նաև ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում երկրի ռազմարդյունաբերության և զինված ուժերի հզորացման ուղղությամբ և այդ ամենն արվում է, որպեսզի պաշտպանեն Թուրքիայի հետ ունեցած սահմանները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ