Ներքին 1 տարի առաջ - 16:15 19-02-2025

Խառը պատմություն՝ ԿԳՄՍՆ–ից․ սեյսմիկ պահանջ, հետո փողը հետ են վերցրել, ապա պահանջել Քաղշինից

Վարչապետի աշխատակազմից օրերս բոլոր դպրոցների տնօրեններին հրաման է իջեցվել, ըստ որի՝ նրանք պետք է ստուգեն շենքերի սեյսմակայունությունը։

Բանն այն է, որ տվյալ գործընթացը կապված է մեծ ծախսերի հետ։ Սակյան երբ այն իրականացնում է ՆԳՆ ՓԾ-ն, ապա ծախսը կրկնապատկվում է։ Նկատենք, որ Ասիական զարգացման բանկը նախորդ տարներին ֆինանսավորել է «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը»։ Ենթադրվում է, որ այս հրամանը ևս նման ծրագիր իրականացնելու և դրամաշնորհ ներգրավելու համար է արվում։

Հրամանը եղել է տարեվերջին։ Սկզբում տնօրենները համաձայնվել են և կատարել այն։ Սակյան ավելի ուշ ԿԳՄՍ նախարարությունը հետ է պահանջել հատկացված գումարները։ Ենթադրաբար՝ պետբյուջեն լցնելու համար։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հրաման է իջեցրել, որ այդ ծախսերը հոգա Քաղաքաշինության կոմիտեն։

Հավելենք, որ հանրակրթական դպրոցն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ, որը քննարկում և տարածքային կառավարման մարմին (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետին) է ներկայացնում դպրոցի ամենամյա ծախսերի նախահաշիվը։ Սակայն բազմաթիվ դպրոցների ընթացիկ տարվա նախահաշիվները դեռևս հաստատված չեն, և արդյունքում դպրոցները չեն կարողանում վճարումներ ու գնումներ կատարել։

Հավելենք նաև, որ անցած տարեվերջին էլ կառավարությունը դպրոցներից հետ է պահանջել խնայված գումարները, քանի որ բյուջեի ճեղքվածքը չէին կարողանում փակել։ Այդ պատճառով բազմաթիվ դպրոցներում չեն կարողացել տարեվերջյան պարգևավճարներ շնորհել ուսուցիչներին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ