Ներքին 1 տարի առաջ - 12:05 19-02-2025

Վարձով տղաներ՝ «Ամառ» սրճարանում

Երևանում՝ Ձորափի փողոցում գործող «Ամառ» սրճարան-ռեստորանը, որը նախ բացօթյա էր և գործում էր տարվա մի քանի ամիսների, հետո դարձավ փակ ու գործում է ամբողջ տարի, համարվում է ՔՊ-ականների սիրելի վայրերից մեկը։

Ենթադրելի է, որ սրճարանի նոր տերերը ևս ՔՊ–ից են, որովհետև չգիտես ինչպես, քաղաքապետարանը շատ հեշտությամբ թույլատրեց հատուկ հսկվող տարածքում վերակառուցել ռեստորանը․ այն գտնվում է կառավարական ամառանոցի հարևանությամբ և իրավապահների շուրջօրյա հսկողության տակ։

Սրճարան-ռեստորանի հետ կապված Oragir.News-ին զավեշտալի փաստ է հայտնի դարձել։

Պարզվում է՝ «իրական Հայաստանում» գործող ռեստորանը վճարում է գեղեցիկ տղամարդկանց, որ գնան ու պարզապես նստեն ռեստորանում։