Արտաքին 1 տարի առաջ - 10:49 19-02-2025

Թրամփը Զելենսկու վարկանիշը գնահատել է 4% և հայտարարել ընտրությունների անհրաժեշտության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշը գնահատել է 4% և հայտարարել ընտրությունների անհրաժեշտության մասին։ Այս մասին Թրամփն ասել է Մար-ա-Լագոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Լրագրողներից մեկը Թրամփին հարցրել է Ուկրաինայում ընտրությունների հնարավորության մասին՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։

Թրամփը պատասխանել է, որ Ուկրաինայում ընտրություններ չեն եղել, և Զելենսկու վարկանիշն իբր ընկել է մինչև 4%: Նա ընդգծել է, որ իր համար տհաճ է դա ասել։ Թրամփը չի հստակեցրել՝ որտեղից է վերցրել այդ թիվը։
Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինան գրեթե ամբողջությամբ ավերված է, նա զուգահեռ է անցկացրել Գազայի հետ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ