Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:41 17-02-2025

Մենակ մեր գործիչներն են ծեծ կերած ժողովրդին համոզում, որ պետք էր գառի պես խելոք մնալ, ու ծեծ չէինք ուտի. Նահապետյան

Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էրնեկ մեզ էլի՜...

Մեկը ինտերվյու ա տալիս ասում եկեք հասկանանք մենք ինչ ենք արել, որ թուրքերը որոշել են մեզ ցեղասպանել, մյուսը ինտերվյու ա տալիս ասում էկեք հասկանանք մենք ինչ ենք արել որ ռուսները որոշել են մեզ դավաճանել...

Մեկը չեղավ Ադրբեջանում հարց տար եկեք հասկանանք մենք ի՞նչ ենք արել, որ հայերը ուզեցել են մեզնից առանձին ապրեն դաժե զոհերի ու զրկանքների գնով։

Մեկը չեղավ Ուկրաինայում ասի եկեք հասկանանք մենք ինչ ենք արել, որ Ամերիկան որոշել ա մեր հաշվին առևտուր անի։

Մեկը չեղավ Ռուսաստանում ասի մենք ի՞նչ ենք արել, որ Հայաստանում մեր ռեյտինգը հակառեկորդ ա գրանցել։
Աշխարհի բոլոր ազգերը` հրեաները, վրացիները, թուրքերը, փուշտունները, պարսիկները, չեխերը, լեհերը... ապրում են էն գիտակցումով, որ կամ բոլորը իրենց պարտք են կամ թող վաբշե սի...նքրոն հեռանան այստեղից։

Մենակ մեր մոտի գործիչներն են ծեծ կերած ժողովրդին մի հատ էլ հետո համոզում, որ պետք էր գառի պես խելոք մնալ ու ծեծ չէինք ուտի»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին