Ավելին 1 տարի առաջ - 20:18 17-02-2025

Կինը հրաժարվում է բռնաբարության հայցից. Ջեյ Զին ու Դիդին կմաքրե՞ն իրենց անունը

38-ամյա կինը, ով պայմանականորեն նույնացվում է որպես «Ջեյն Դո» և ամբաստանել էր հայտնի ռեփերներ Ջեյ Զիին և Շոն Քոմսին (Դեդդի) իրեն 13 տարեկանում բռնաբարելու մեջ, օրեր առաջ հրաժարվել է 2 տղամարդկանց դեմ հայցից։ Գրում է npr.org-ը։

Գործը վերջնական փակվել է, և կինն այլևս չի կարող կրկին դատական հայց ներկայացնել նույն մեղադրանքներով։ Դատական հայցը ներկայացվել էր 2024-ի նոյեմբերին։ Ըստ կնոջ վկայությունների՝ 2000 թվականին MTV Video Music Awards-ից հետո լիմուզինի վարորդը իրեն տարել է մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված երեկույթին, որտեղ նա ենթարկվել է սեռական բռնության Ջեյ Զիի և Դեդիի կողմից։

Ջեյ Զին հերքել էր բոլոր մեղադրանքներն, ասելով, որ դրանք անհեթեթ են՝ հորինված, և պարզապես հերթական ֆինանսական շահույթ ստանալու փորձն է։ Ջեյ Զին նաև նշել է, որ այս սկանդալը ծանր ազդեցություն է թողել իր ընտանեկան կյանքի վրա։

Դիդիի իրավապաշտպանները հայտարարել են, որ այս գործի մերժումը ապացուցում է, որ մնացած մեղադրանքները նույնպես չեն համապատասխանում իրականությանը։

Ջեյ Զիի փաստաբանները նաև հավելել են, որ կնոջ նկարագրած երեկույթի վայրը, այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել։

Վկայություն տված կինը հիշատակել էր նաև երաժիշտ Բենջի Մեդենին (Benji Madden), ով այդ ժամանակ երկրում չէր։ Սա նույնպես կասկածի տակ է դնում կնոջ մեղադրանքների հավաստիությունը։ 2024-ի դեկտեմբերին կինը, ով անանուն հարցազրույց է տվել NBC News-ին, հայտնել էր, որ այժմ 38-ամյա մայր է Ալաբամայում:

Նա NBC-ին ասել էր, որ ավելի քան 2 տասնամյակ լռել է ենթադրյալ բռնության մասին, քանի որ չի կարծում, որ որևէ մեկը իրեն կհավատա: Այս գործի կարճումը կարող է նշանակել, որ կա՛մ ապացույցները բավարար չեն եղել, կա՛մ տուժող կողմը այլևս չի ցանկացել շարունակել գործը, սակայն Դեդիի նկատմամբ այլ քրեական գործեր դեռ ընթացքի մեջ են, և նրան դեռ սպասվում է երկար դատական գործընթաց։

Հիշեցնենք, որ Շոն Քոմսը ներկայումս գտնվում է Նյու Յորքի բանտում, նա մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի և սեռական հանցագործությունների մեջ։ Նրա փաստաբանները ներկայացված մեղադրանքները անհիմն են համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում