Արտաքին 1 տարի առաջ - 22:00 15-02-2025

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պատանդներ են փոխանակում, Վենսը զգուշացնում է Ռուսաստանին. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 15-ի միջազգային կարևոր լուրերը:

Իսրայելը և Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «Համաս» խմբավորումը այսօր շարունակում են պատանդների փոխանակման գործընթացը։ Հաղորդվում է, որ պաղեստինյան խմբավորումը Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջոցով իսրայելական կողմին է հանձնել երեք պատանդների, որոնք գերեվարվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին: Առաջիկա ժամերին ակնկալվում է, որ Իսրայելը բանտերից ազատ կարձակի 369 պաղեստինցու՝ այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների։ Իսրայելն ու «Համաս»-ը Գազայի հատվածում հրադադարի և պահվող անձանց փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք են բերել մեկ ամիս առաջ։ Գործարքի համաձայն՝ առաջին փուլում, որը 42 օր է սահմանվել, Իսրայելի դուրս կբերի իր զորքը Գազայից, ինչի դիմաց պաղեստինյան խմբավորումն ազատ կարձակի 33 իսրայելցի պատանդներին։ Պատանդառվածներից 8-ը ենթադրաբար մահացած են։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել և հնարավոր է դիմել ռազմական գործողությունների, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրին, որը կերաշխավորի Կիևի երկարաժամկետ անկախությունը։ Վենսն ասել է, որ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը դեռ «մնում է սեղանին», եթե Մոսկվան չկարողանա բարեխղճորեն բանակցություններ վարել։ «Կան լծակների տնտեսական գործիքներ, կան, իհարկե, լծակների ռազմական գործիքներ, որոնք ԱՄՆ-ը կարող է օգտագործել Պուտինի դեմ»,- ասել է Վենսը և հավելել, - «կա մի ամբողջ շարք, որ մենք կարող ենք անել, բայց, ես կարծում եմ, նախագահը ցանկանում է արդյունավետ բանակցություններ վարել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ»: ԱՄՆ փոխնախագահը հայտնել է նաև, որ «կարող է բանակցություններից գործարք կնքվի, որը կցնցի շատերին»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան