Ո՞վ է ստիպել վարորդին, որ ուղևորին հորդորի վճարել
copy image url

Ո՞վ է ստիպել վարորդին, որ ուղևորին հորդորի վճարել

Ներքին 2 ամիս առաջ - 09:03 15-02-2025
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը դրամատիկ է դառնում։ Փետրվարի 14-ին միջադեպ է տեղի ունեցել 97 համարի ավտոբուսում: Վարորդի՝ ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո 3 ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։

Ո՞վ է վարորդին ստիպել ուղևորին հորդորել վճարում կատարել։ Այս հարցը տրամաբանական պատասխան չունի, բայց կան վարկածներ։

Քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ՝ 2025-ի հունվարի 1-ից վճարումը կատարվում է բացառապես անկանխիկ եղանակով։ Տրանսպորտային թանկացումների պաշտոնական հիմնավորումներից մեկն էլ ստվերի դեմ պայքարն է։ Իշխանությունները տևական ժամանակ հանդիմանում էին ավտոբուսի վարորդներին, նրանց ղեկավարներին, որ ուղևորի վճարած գումարի մի մասը գրպանում են, չեն մուծում քաղաքապետարան։ Անցյալ տարեվերջին ավտոբուսների վարորդների գործադուլի բարոյական պատճառներից մեկն էլ այն էր, որ իշխանությունները թանկացումները հիմնավորելու համատեքստում վարորդներին անուղղակի մեղադրում էին ժողովրդի փողերը գրպանելու մեջ։

Վարորդը ուղևորների վճարումները վերահսկելու պարտավորություն չունի, հորդորելն աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում։ Այդպիսի գործառույթ իրականացնում են հսկիչները, որոնք քաղաքապետարանի աշխատակիցներ են, այս օրերին տրանսպորտային միջոցներում մոնիթորինգ են անում, հետևում, թե ուղևորներից քանիսն են վճարում, այդ թվում՝ քանիսն են տրասպորտային քարտով վճարում, քանիսը QR թերթիկներով, քանիսը բանկային քարտերով և այլն։ Նրանք պատասխանում են նաև ուղևորների հարցերին, լսում նրանց առաջարկները, բողոքները, պահանջները և այլն։ Հետևաբար՝ ուղևորներին տեղում հորդորելու գործառույթը կարող են դնել այս հսկիչների ուսերին, նրանց օրինականորեն օժտելով համապատասխան լիազորություններով, հավելյալ աշխատանքի համար հավելյալ վճարելով։

Վարորդը ուղևորին վճարում կատարելու հորդոր անելու ուղիղ հետաքրքրություն էլ չունի։ Այսպիսի հետաքրքրություն կար այն ժամանակ, երբ վարորդին կանխիկ էինք վճարում, վարորդների վրա պլան էր դրված, և նրա աշխատավարձը կապված էր հավաքված գումարի չափի հետ։ Այդ տարիներին վարորդը շատ բծախնդիր էր, պահանջկոտ, քանի որ իր աշխատավարձն ուղիղ կապված էր հավաքված գումարի հետ։ Օրվա պլանը մուծելուց հետո, մարդը մնացածը փողը տուն էր տանում, ընտանիք պահում։ Դրա համար էր վարորդը հորդորում ուղևորին վճարել։

Ներկայում վարորդների աշխատավարձը կայուն է, ուղղակի ու կոնկրետ կապված չէ ուղևորների վճարումների հետ, ինչպես նախկինում։ Ուղևորի վճարած անկանխիկ գումարը մտնում է «Թելսել» ու գնում քաղաքապետարան։ Վերջինս էլ այդ գումարի մի մասն ուղղում է քաղաքային իշխանության ծրագրերի իրականացմանը, ծախսերին և այլն։ Ճիշտ է, այդ ծախսերի մեջ է մտնում նաև ավտոբուսի վարորդի աշխատավարձը, սակայն կապն ուղիղ ու անմիջական չէ, ինչպես նախկինում էր։

Հանրային խոսույթում տարածված վարկածներից առաջինով ենթադրվում է, որ 97 համարի վարորդը նման բան է արել իներցիայով։ Սովորույթի ուժով հորդորել է ուղևորներին վճարել, մոռանալով, որ ուղևորի վճարումն իր աշխատավարձի վրա ուղիղ չի ազդում։ Երկրորդ վարկածով՝ վարորդի և ուղևորների միջև կոնֆլիկտը ՔՊ-ական իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք է, ինչն առիթ կտա խստացնելու բոյկոտողների դեմ պայքարը, կսկսվեն հալածանքներ ակտիվիստների նկատմամբ, կսահմանվեն տուգանքներ և այլն։

Այսինքն՝ եթե առաջիկա օրերին ուղևորների և վարորդների միջև նույնպիսի բախումներ կրկնվեն վարորդի հորդորի պատճառով, ապա կարելի է ասել, որ երկրորդ վարկածը հիմնավոր է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին