Ներքին 1 տարի առաջ - 16:40 14-02-2025

Պետությունը պահանջում է, որ քարտեզներում Արցախի փոխարեն գրված լինի Ադրբեջան

Համացանցում տարածվել է տեղեկություն, որ Հայաստանի Հանրապետության քարտեզները, որոնց վրա նշվում է Արցախի Հանրապետությունը, ապամոնտաժվում են։ Նույնիսկ «XAXALOVE» խաղալիքների խանութից զանգահարել են հաճախորդներից մեկին և խնդրել, որ վերադարձնի փազլ քարտեզը, որի վրա կա նաև Արցախի Հանրապետության սահմաններով քարտեզը։ Հաճախորդի այն հարցին, թե ուզում են հանե՞լ Արցախի քարտեզը փազլից, Խաղալիքների խանութից պատասխանել են, որ իրենց հրահանգել են։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու համար փորձեց կապ հաստատել նշյալ խանութի տնօրինության հետ, սակայն այնտեղից այդպես էլ հետ չզանգահարեցին։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՀՀ-ում գործող մի քանի խոշոր գրախանութների հետ․

«Մենք նման պահանջ չենք ստացել՝ վաճառել քարտեզներ՝ առանց Արցախի Հանրապետության։ Ինչ վերաբերվում է արդեն գնված ապրանքին, լինի դա գիրք, քարտեզ կամ այլ ապրանք, ապա մենք իրավունք չունենք հաճախորդից դա հետ պահանջելու։ Բուկինիստը ՀՀ-ի ամենամեծ խանութների ցանցը ունեցող գրախանութն է, բայց ես նման բան չեմ լսել, որ մեզ ասեն՝ ինչը պետք է վաճառենք, ինչը ոչ»,- ասաց Բուկինիստ խանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը Oragir.News-ի հետ զրույցում։

Մեր հարցին, թե տնօրենը ծանոթացե՞լ է վերջին ստացված քարտեզներին, նա պատասխանեց, որ չի հասցրել ծանոթանալ, բայց համենայնդեպս՝ բողոքներ այդ հարցով չի ստացել։ Եվ անգամ առաջարկեց՝ ինքներս էլ գնանք և ստուգենք դրանք։

Անանուն մնալու պայմանով Oragir.News-ի հետ զրուցեց նաև ՀՀ-ում քարտեզներ թողարկող ընկերություններից մեկի ներկայացուցիչը․

Չնայած՝ ներկայացուցիչը խուսափում էր ասել, չէր ուզում ընդունել, որ քարտեզում այլևս Արցախի Հանրապետությունը, որպես այդպիսին, չի նշվում, այսուամենայնիվ փաստ է, որ այժմ Արցախը նշվում է որպես Ադրբեջանի մաս․

«Նախկինում տպագրվում էր՝ Հայաստան-Արցախ մեծ քարտեզ։ 44-օրյա պատերազմից հետո թողարկել է նաև որոշակի տպաքանակ Արցախի հետպատերազմյան քարտեզով։ Հիմա տպագրում ենք նախկինի չափով քարտեզ, բայց ցավոք՝ նշվում է առկա սահմանը, այսինքն, եթե քարտեզի վրա Արցախի տեղը գիտեն, ապա կհասկանան, թե որ հատվածում է»։

Ընկերության ներկայացուցիչը նշեց նաև, որ պետական կառույցներից և գերատեսչություններից քարտեզի պատվերների դեպքում կա հստակ պահանջ։ Այն է՝ Արցախի Հանրապետությունը քարտեզում առանձին չնշվի, ներկայացվի որպես Ադրբեջանի մաս․

«Որպես այդպիսին, մեզ չեն ասել՝ Դուք Ձեր քարտեզները պետք է առանց Արցախ տպագրեք։ Բայց այժմ պետական ոչ մի կառույց չի պատվիրում Արցախով քարտեզ»։

Թե կոնկրետ որ կառույցներից են պատվիրել նման քարտեզներ ներկայացուցիչը՝ չհիշեց։

Ներկայացուցիչը նշեց, որ գրախանութները քարտեզների պատվերներ չեն տալիս իրենց ընկերությանը, այլ վերցնում են պատրաստի տպագրվածները, որտեղ Արցախը նշվում է իր սահմաններով․

«Կարծում եմ՝ ընկերություններ կան, որոնք ուղղակի Պետական կառույցների հետ խնդիրներից խուսափելու համար, դադարում են քարտեզները Արցախով թողարկել»։

Կարելի է ասել, որ քարտեզների հետ կապված այս միտումը նշանակում է, որ ՔՊ-ական իշխանությունները հաստատաբար ջնջում են Արցախը հանրային գիտակցությունից:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչել 2022 թ․ հոկտեմբերի 6-ին, Պրահայում ձեռք է բերված բազմակողմ պայմանավորվածությամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում