Արտաքին Միտք 1 տարի առաջ - 19:30 13-02-2025

Հիշելով Արցախը․ Ալիևի ակտիվիստները հիմա էլ Հայաստանի հանքերում են ուզում մոնիթորինգ անեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ գերերացնելուց անդին Ադրբեջանն այժմ էլ մեր երկրին մեղադրում է շրջակա միջավայրն աղտոտելու մեջ և փորձում նաև այս ճանապարհով քաղաքական դիվիդենտներ շահել։ Չնայած նման միտումներ եղել են նաև նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը, այնուամենայնիվ պատերազմից հետո դրանք նոր թափ ստացան, իսկ դրանց հակազդելու նպատակով հայկական կողմը բավարար միջոցներ չի գործադրում։

Ադրբեջանում այս ուղղությամբ հակահայկական քարոզչության գործընթացում մասնագիտացած պսևդոբնապահպանական հասարակական կազմակերպություններին միավորող «Environmental Protection first» դաշինքը, որի աշխատանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նոր թափ են ստացել։ Հայաստանի հանքարդյունաբերության գործունեության դեմ միավորված այս ՀԿ-ները պնդում են, թե իբր ՀՀ-ն «թունավորում է Հարավային Կովկասի էկոլոգիան»։ Վերջիններս առաջիկայում պատրաստվում են հրապարակել «Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության՝ Հարավային Կովկասի շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ թվային քարտեզ»-ը, որը ստեղծվել է հիմնական աղտոտիչների ֆոտո և վիդեո պատկերների հիման վրա։

«Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Մուգաբիլ Բայրամովը պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ թվային քարտեզի ստեղծման ուղղությամբ ավելի քան 1 տարի է, ինչ ակտիվ աշխատանքներ են կատարվում, և այն հասանելի կլինի 3 լեզուներով՝ ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն: Բացի այդ, նա հիշեցրել է, որ դեռևս նախորդ տարի նույն լեզուներով հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հանքային պաշարների» քարտեզը, որի հիման վրա էլ ստեղծվել է նոր քարտեզը։

Պնդելով, թե իբր Հայաստանը չի ենթարկվում բնապահպանական նորմերին և չափանիշներին՝ Բայրամովը տարածաշրջանի աղտոտումն անթույլատրելի է համարել։ Նա միևնույն ժամանակ պահանջել է, որ Հայաստանը պայմաններ ստեղծի, որպեսզի ադրբեջանական հասարակական կազմակերպությունները միջազգային կազմակերպությունների հետ համատեղ բնապահպանական մոնիթորինգ իրականացնեն իր հանքարդյունաբերական ձեռնարկություններում՝ դժգոհելով, որ պաշտոնական Երևանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը այս պահանջին դեռևս չեն արձագանքել։

Այսպիսով՝ մինչև Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են խաղաղության նախապատրաստվել և արհեստական օրակարգեր գեներացնել՝ աշխատանքներ կատարել հանրությանն «ապադաշնակցականացնելու», թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ սիրով լցվել և այլն, Ադրբեջանից ոչ միայն այս ամենին համարժեք չեն արձագանքում, այլև շարունակում են նոր պահանջներ առաջ քաշել՝ թվացյալ խաղաղության գործընթացը մտցնելով փակուղի։ Փաստացի ադրբեջանական կողմը սկսել է ՀՀ-ի դեմ աշխատել նաև բնապահպանական ոլորտում՝ ձգտելով նվազագույնը իրավական գործընթացներ նախաձեռնել՝ ադրբեջանցիներին թունավորելու մեղադրանքով։

Չենք բացառում նաև, որ բնապահպանական խնդիրներն Ադրբեջանի համար պարզապես հարմար պատրվակ են, որոնք այս երկիրն օգտագործում է՝ Հայաստանի դեմ իր հետագա ագրեսիաները լեգիտիմացնելու նպատակով, որոնք այժմ վերջինս նախապատրաստում է։ Տեղին ենք համարում հիշեցնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ակտիվիստները, որոնք այժմ ուզում են Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկություններում մոնիթորինգ իրականացնել, 2022-ի դեկտեմբերին Արցախի շրջափակումը սկսել էին հենց բնապահպանական նկառումներով՝ պահանջելով Դրմբոնի և Կաշենի հանքերում մոնիթորինգ իրականացնել։ Լաչինի միջանցքի շրջափակումն ի վերջո հանգեցրեց 2023-ի սեպտեմբերի 19-ի հարձակմանը, որի հետևանքով հայկական երկրորդ հանրապետությունը լիակատար հայաթափվեց և բռնազավթվեց։


Դավիթ Գույումջյան


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին