Ներքին 3 տարի առաջ - 18:25 22-06-2023

Ուզում է` ծեծեն, ուզում է` գործադուլ անեն. փաստաբանները Հ1-ին հետաքրքիր չեն

Մոտավորապես 2 շաբաթ է, որ Փաստաբանների պալատը ահազանգում է ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիներին, այդ թվում՝ փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքերի մասին։

Փաստաբաններն արդեն թե՛ ասուլիս են կազմակերպել, թե՛ երթ են կազմակերպել դեպի ԵՄ գրասենյակ, թե՛ ՆԳ նախարարության մոտ, թե՛ Գլխավոր դատախազին են հեռուստացույց նվիրել, որպեսզի վերջինս տեղեկանա վերջին լուրերին՝ վստահեցնելով, որ այդ հեռուստացույցը բացի Հ1-ից այլ ալիքներ ևս ցուցադրում է։ Հատկանշական է, որ Հանրային հեռուստաընկերությամբ վերոհիշյալ իրադարձություններից որևէ մեկը չի լուսաբանել, փոխարենը Հ1-ի եթերը ողողված է բացառապես նախարարների տված հարցազրույցներով, շնորհավորանկան և ցավակցական ուղերձներով, այս կամ այն տոնի առթիվ հանձնված պարգևների մասին տեղեկատվությամբ։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Գոռ Գևորգյանն ասաց, որ չէր ցանկանա քաղաքականացնել Հ1-ի կողմից իրենց կազմակերպած ակցիաների անտեսումը, բայց ակնհայտ է, որ Հ1-ը իշխանամետ լրատվամիջոց է։

«Եթե, օրինակ, մեր դժգոհությունը չի լուսաբանվում, նշանակում է դժգոհության պատճառների սկզբնաղբյուրն է իշխանական, մենք բարձրացնում ենք համակարգային խնդիր, եթե օբյեկտիվ լինեին, պետք է լուսաբանեին»։

Դիտարկմանը, թե արդյոք Հ1-ի չլուսաբանումն է խնդիրը, որ, օրինակ, Գլխավոր դատախազը, կամ ինչպես մեր հետ զրույցում պարզվեց, նախկին ՔՊ-ական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը տեղյակ չեն փաստաբանների նկատմամբ բռնություններից, Գևորգյանն ասաց, որ փաստաբանական համայնքն այն համայնքն է, որ հենց իշխանական կառույցներում պետք է տեղյակ լիեն նման դեպքերից և կարողանային կանխել նաև հետագայում փաստաաբանների նկատմամբ տեղի ունեցող բռնությունները։

«Իսկ այս անտրամաբանական վերաբերմունքը, թե տեղյակ չեն, նշանակում է, որ իրենք իրենց տեղում չեն։ Իրենք չեն կարող տեղյակ չլինել, քանի որ այն շարունակական է, շատ դեպքեր էլ ունենք, որ չի բարձրաձայնվել բռնությունը, քանի որ չի արտահայտվել հենց փաստաբանի նկատմամբ բռնությամբ, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ խոչընդոտվում է փաստաբանի գործունեությունը կամ որպես այդպիսին փորձում է նսեմացվել փաստաբանի գործունեությունը»։

Նա ընդգծեց, որ այս մոտեցմամբ հենց իրենք են այս պրոցեսները քաղաքականացնում։ Բնական է, որ փաստաբանությունը զուտ իր բնույթով իշխանության կամ ուժային կառույցներին հակադրվող մարմին է, ու հնարավոր է, որ հակադրված մասն էլ ընկալվում է, որպես մեկ այլ բևեռ, բայց դա այդպես չէ։

«Եթե առհասարակ Հ1-ի հաղորդումները նայենք և վերլուծության ենթարկենք, կտեսնենք, որ Հ1-ի հաղորդումները բացարձակապես վարդագույն ակնոցների հետևից իրականությանի նայող հաղորդաշարեր են, դրանց մեջ անգամ քննադատությունը բացարձակապես տեղ չունի, առողջ քննադատությունը հենց ինքնին օբյեկտիվության բացակայության մասին է խոսում։ Մեր խոսքը բացարձակապես քաղաքականացված չէ։ Մեր խնդիրը իրավական դաշտում գոյություն ունեցող սոսկալի երևույթի մասին է, որը կարող է վերաբերվել բոլորին, այդ թվում՝ Հ1-ի աշխատակիցներին, հնարավոր է, որ Հ1-ն ունի ցուցում, որ պետք է լուսաբանել իրենց պատկերացմամբ դրական լուրերը։ Այսինքն՝ այն լուրերը, որոնք իրենց մեջ խնդիր կամ քննադատություն ունեն, հնարավոր է՝ այդ քաղաքականության շրջանակներում չպետք է լուսաբանվեն։ Այս պահին ես, բացի առողջ ենթադրություն անելուց, այլ մտահանգման հնարավորություն չունեմ, որովհետև ոնց է, որ բոլոր հեռուստաընկերություններում քննարկման թեմա է փաստաբանի նկատմամբ բռնությունը, իսկ Հ1-ին դա ընդհանրապես վերաբերելի չէ։ Այդ նույն տրամաբանությամբ իշխանական ներկայացուցիչները նույն Հ1-ի տրամաբանությամբ են շարժվում։ Եթե Հ1-ը եթե անգամ իր տեղում լիներ, ապա վստահ եմ՝ բացի դատախազն ու մյուս պաշտոնյաներն էլի ասելու էին, որ տեղյակ չեն»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան