Ուղիղ եթեր

Օրակարգ․ Ալեն Սիմոնյանը պատերազմից 20 րոպե առաջ զանգել է Արցախ, հարցրել՝ ամեն ինչ նորմա՞լ է․ Դավիթ Գալստյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն է։

Հարցազրույցի ընթացքում Դավիթ Գալստյանի հետ զրուցել ենք ԱԺ նախգահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների, որոնցում նա թիրախավորել էր արցախցիներին և համոզմունք հայտնել, որ հնարավոր էր մնալ և կռվել, Արցախում Արայիկ Հարությունյանի հրաժարականի և Սամվել Շահրամանյանի ընտրության օրերին տեղի ունեցած իրադարձությունների, դրանք մանիպուլացնելու բազմաթիվ փորձերի, Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունների, արցախցիների խնդիրների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Դավիթ Գալստյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները գիտեին, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարձակվելու էր։

«20 րոպե առաջ՝ այդ ցեղասպան գործողությունները սկսելուց, առաջին կրակոցներից առաջ Ալեն Սիմոնյանը զանգել էր Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և ասել, որ ամեն ինչ կարգի՞ն է, մի քանի անգամ կրկնել է այդ հարցը։ Առաջին կրակոցները լսելուց հետ նոր հասկացանք, որ այդ մարդիկ գիտեին, որ Ադրբեջանը պետք է հարձակվեր, դրա համար էլ իրենց ճշտումներն էին անում և զարմացած էր, որ երևի ժամային խնդիրներ կար, ուշացում է եղել։ Դրա համար նա զանգեց, տեսավ, որ մամուլում նյութեր չեն տարածվում, զանգեց, ճշտեց, հետո՝ 20 րոպե հետո սկսվեց այդ ամենը։

Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ իրականում իրենց մեղավոր են զգում, բայց չեն կարողանում այդ ամենը ասել, որովհետև ժողովուրդը չի ների։ Դրա համար փորձում են մեղավորներ գտնել»,- նշեց Արցախի ԱԺ պատգմավորը։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը 2018-ին Հայաստանում իշխանությունը չզավթեր, ապա այսօր Արցախը հայկական կլիներ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
21:11 Գյուղից գնացողները էլ չեն ուզե հետ գան. Վարդաղբյուր գյուղում տարեցտարի ավելացել են փակ դռները
14:20 Ավտոյիս ուստին ասում եմ՝ աշխատածս փողը փոխանակ տուն տանեմ, քու հմար եմ աշխատում. վարորդ