Արտաքին 1 տարի առաջ - 11:12 12-02-2025

Google-ը չի վերանվանել Ղրիմի գյուղերի անունները

Google-ն իր քարտեզներում չի փոխել Ղրիմի գյուղերի ռուսական անունները, հաղորդում է РИА Новости-ն։
Մասնավորապես, քարտեզի վրա կա Կրասնոպերեկոպսկ քաղաքը, որը Ուկրաինայում 2023 թվականին վերանվանվել է Յան Կապու։ Անփոփոխ են մնացել Սովետսկոյե, Կոմսոմոլսկոյե, Օկտյաբրսկոյե, Կիրովսկոյե, Օրջոնիկիձե և Կրասնոգվարդեյսկոյե գյուղերի անունները, որոնք Կիևը վերանվանվել էր։

Ռուսաստանից դուրս օգտվողները տեսնում են նաև ռուսական անուններ:

Բնակավայրերի, փողոցների անվանափոխությունը, ինչպես նաև խորհրդային պատմության հետ կապված հուշարձանների ապամոնտաժումը Ուկրաինայում սկսվել է 2015 թվականին, երբ ընդունվել է ապակոմունիզացիայի մասին օրենքը։

2023 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, հանդիպում է անցկացրել Google-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ընկերությանը խնդրել է դեռուսիֆիկացնել որոնման արդյունքները այն օգտատերերի համար, ովքեր կայք են մտնում ուկրաինական տարածքից։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»