Ներքին 1 տարի առաջ - 13:28 10-02-2025

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության նոր մշակված էլեկտրոնային համակարգի վերաբերյալ:

Այս անգամ վերապատրաստմանը մասնակցել են Բարձրագույն դատականխորհրդի անդամներ, Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի գրեթե բոլոր դատավորները: Համակարգը մշակող կազմակերպությունը դատավորներին է ներկայացրել համակարգն աշխատացնելու քայլերը, որը քաղաքացիներին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև՝ արագ և առանց ձգձգումների կատարել բոլոր դատավարական գործողությունները:

Վերապատրաստման ընթացքում վարչական մասնագիտացմամբ դատավորների հետ քննարկվել են նաև վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված օրենսդրական հնարավոր փոփոխությունները:

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն այս մասով նշել է, որ դատաիրավական ոլորոտում իրականացվող շարունակական բարեփոխումներն ու Հայաստանում դատաիրավական համակարգի բարելավումը ՀՀ արդարադատության նախարարության գործունեության առանցքային ուղղություններից է: Նա հավաստիացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում և ակտիվ միջոցառումներ են իրականացվում վարչական արդարադատության արդյունավետության բարձրացման և վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման ուղղություններով: Նախարարի տեղակալի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը պարբերաբար գույքագրում է պրակտիկայում առաջացած խնդիրները՝ ձեռնարկվելիք փոփոխությունների արդյունավետ իրականացման նպատակով:

Էլեկտրոնայի համակարգի ներդրման համակարգող Լիանա Թովմասյանը, պատասխանելով վերապատրաստման մասնակիցների հարցերին, հայտնել է, որ նախարարությունը ներկայում գտնվում է էլեկտրոնային համակարգի պիլոտային գործարկման փուլում, որն ուղեկցվում է շահառու խմբերի վերապատրաստումներով և հաջորդ քայլով նախատեսվում է իրականացնել համակարգի պաշտոնական գործարկումը:

Քննարկմանը ներկայացվել է համակարգի դերակատարների ամբողջ գործիքակազմը, միաժամանակ հավաքագրվել են վերապատրաստմանը մասնակից դատավորների իրավական և գործնական առաջարկները՝ համակարգի վերջնական կարգաբերումների շրջանակում օգտագործողին առավել հարմարեցված լուծումներ նախատեսելու նպատակով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի