Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:20 09-02-2025

Գրանտակերները բորբոքում են կրակը, իսկ կառավարությունը մատը մատին չի տալիս․ Դերենիկ Մալխասյան

Լրագրող Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանի թիվ մեկ հարկատուն 10 օր է` պարալիզացված է։ ԶՊՄԿ-ի հետ կապված չոր հաշվով հետևյալ պատկերն ունենք.

ԶՊՄԿ-ի՝ 300, 400, 500 հազար, անգամ 1 միլիոնից ավելի աշխատավարձ ստացող 100-200 աշխատակիցների բողոքի պատճառով մեկ շաբաթից ավելի է՝ կանգնեցվել է 4600 հոգանոց հիմնարկի գործունեությունը։
ԶՊՄԿ-ն ոչ միայն Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող, երկրի տնտեսության հենարան համարվող ձեռնարկություն է, այլև գտնվում է ստրատեգիական նշանակություն ունեցող մարզում՝ Մեղրիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Այս ֆոնին արևմտյան ֆոնդերից սնվող կազմակերպությունները, այսպես կոչված քաղհասարակության ներկայացուցիչները, գրանտակերները հավաքվել են Սյունիքում, կոկորդիլոսի արցունք են թափում, օրական 20 հատ ռեպորտաժ ու ստատուս են թողարկում՝ բորբոքելով կրակը։ Այնպես են անում, որ խնդիրը չլուծվի, ու Հայաստանի թիվ մեկ հարկատուն երկար ժամանակով պարալիզացվի։

Ինչի հետևանքով պետական բյուջեն զրկվում է միլիոնավոր դոլարների հասնող մուտքերից։ Թե այդ քայլերով ում ջրաղացին են ջուր լցնում, կարելի է միայն գուշակել։

Իսկ կառավարությունը, որը նաև ԶՊՄԿ-ի փայատերերից է (կառավարությունը 22 տոկոս բաժնեմաս ունի ընկերությունում), առնվազն մատը մատին չի տալիս իրավիճակը հարթելու համար։

Այս իրավիճակը շատ նման է Ամուլսարին, սակայն մեկ կարևոր տարբերություն կա։ Ամուլսարը դեռևս չգործող ծրագիր էր, ու պետությունը զրկվում էր հնարավոր եկամուտներից։ Իսկ այս դեպքում գործ ունենք գործող խոշոր ձեռնարկության հետ, որի յուրաքանչյուր օրվա պարապուրդը մեր վրա արժենում է միլիոնավոր դոլարներ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին