Ուղիղ եթեր
Գործադո՞ւլ, թե՞ ռեյդերային զավթում․ ԶՊՄԿ-ի պատմության մեջ կառավարության մատը խառն է
copy image url

Գործադո՞ւլ, թե՞ ռեյդերային զավթում․ ԶՊՄԿ-ի պատմության մեջ կառավարության մատը խառն է

Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 19:30 06-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետության թիվ 1 հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Կոմբինատի աշխատակիցները, ովքեր իրենց կատարած ծանր աշխատանքի դիմաց չնչին վարձատրություն են ստանում, արդեն մեկ շաբաթ է, ինչ գործադուլ են անում՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունից պահանջելով աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև աշխատանքային պայմանների բարելավում։ Նախորդ օրերին աշխատակիցների և ղեկավարության միջև մի քանի հանդիպում է եղել, սակայն դրանք անարդյունք են ավարտվել, և գործադուլը առ այս պահը շարունակվում է։

Ուշագրավ է, որ ՀՀ թիվ 1 հարկատուի աշխատանքը 1 շաբաթ շարունակ պարալիզացված է, սակայն կառավարությունը ոչ մի կերպ չի միջամտում ստեղծված իրավիճակին և խնդիրին լուծում չի տալիս։ Այս իրողությունը ենթադրությունների տեղիք է տալիս, որ այս խառնաշփոթը կառավարության թողտվությամբ է ստեղծվել՝ ինչ-ինչ նպատակների համար։

Օրերս ԶՊՄԿ-ում ստեղծված իրավիճակին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր լրագրող Հովհաննես Իշխանյանը՝ համոզմունք հայտնելով, որ կոմբինատում կատարվողը «զուտ կալվածքների հարց է, ուզում են խլել գործարանը, բաժնեմասեր պոկել»։ Oragir.News-ի հետ զրույցում Հովհաննես Իշխանյանը նշեց՝ նման տպավորություն է ստացել, երբ տեսել է, որ «Ազատություն» ռադիոկայանը և epress.am-ն տեղում են և ակտիվորեն լուսաբանում են իրավիճակը․

«Երբ epress.am-ը կամ «Ազատություն»-ը ինչ-որ տեղում են լինում, դա ենթադրում է ոչ թե հիմնական խնդիրը՝ ինչի մասին խոսվում է, այսինքն՝ սոցիալական բունտ կամ ինչ-որ ուրիշ բան, այլ տակից՝ ստվերային հարց կա, որը լուծվում է նույն սոցիալական բունտի միջոցով։ Ասվածի օրինակը 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունն էր, որը «Ազատություն» ռադիոկայանը 24-ժամյա ռեժիմով հեռարձակում էր։ Իրականում տակի խնդիրը ոչ թե ժողովրդավարությունն էր, սոցիալական արդարությունը, Արցախի ինքնորոշումը և այլն, այլ՝ ԱՄՆ-ի շահերի սպասարկումը։ Նրանք շարունակաբար, այդ թվում Արցախի հանձնման ժամանակ դրանով էին զբաղված։ Նույնը վերաբերում է epress.am-ին, որն ընդհանրապես կապ չունի լրագրության հետ։ Երբ այդ երկուսն ինչ-որ տեղում լինում են, ուրեմն պետք է թե՛ քաղաքացիները, թե՛ մասնագետները կասածի տակ ունենան տեղի ունեցող պայքարի բովանդակությունը, հասկանան՝ ինչի համար են իրականում պայքարում»,- ասաց նա՝ նշելով՝ տեղեկություններ է ունի, որ ԶՊՄԿ-ի մի մասի պետականացման հետ կապված որոշակի դժգոհություններ են առաջացել։

Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է կառավարությունն այսկերպ փորձում ԶՊՄԿ-ից նոր բաժնեմաս վերցնել, դրա համար էլ նման չի միջամտում իրավիճակին՝ Հովհաննես Իշխանյանը պատասխանեց՝ եթե epress.am-ը և «Ազատություն»-ը այնտեղ են, ապա կարող ենք եզրակացնել, որ տեղի ունեցողը կառավարության հետ փոխկապակցված է։ «Իրականում ոչ թե կառավարության, այլ այսպես կոչված կառավարության։ Այսինքն՝ ինքն այնտեղ ինչ-որ շահեր ունի, որի համար էլ կառավարության ծառայող այս լրատվամիջոցները գնացել են այնտեղ ու ակտիվորեն լուսաբանում են։ Այո՛, կարող ենք ենթադրել և այդ ենթադրությունն արդարացի է ու բխում է մեր ունեցած 6 տարվա փորձից»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ Oragir.News-ը նախօրեին պարզել էր, որ դեռևս 2019 թվականին ԶՊՄԿ-ի կողմից Ողջի գետն աղտոտելու փաստով հարուցված քրեական գործը կարճվել էր՝ հանցանքի բացակայությունը հաստատվելու հիմնավորմամբ։ Զարմանալիորեն գործը կարճվել էր 2022-ի դեկտեմբերին՝ այն բանից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2 անգամ ԶՊՄԿ-ի բաժնեմաս էր նվիրատվություն ստացել։

Ամենից շատ դիտված

11:26 Ռուսաստանում եղբայրները 7 տարի բռնաբարել են իրենց քրոջը․ Lenta
22:50 Վարդան Ղուկասյանին հնարավոր է՝ գրավի դիմաց ազատ արձակեն
18:48 Կինս ենթարկվում է սեռական շահագործման․ ներգրավված են Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Խաչատուր Սուքիասյանը. Երևանի բնակիչ
22:15 Մենք ունենք նվազագույն պայման` մեր դեմ դրած. դա ՔՊ-ին իշխանազրկելն է. Կարեն Սիմոնյան
09:00 Կասկածելի լռություն. ինչո՞ւ են գաղտնի պահում ArCa-ի խափանման պատճառը
18:40 Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցների վիաճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 28-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է. shamshyan.com
14:50 Հանդի խոզի միս, քաշած օղի, սինդրիկ. ինչպես է Թաթուլ Հակոբյանը շահագրգռում Նիկոլ Փաշինյանին
15:30 Ես ժամանակ չունիմ, լուրջ գործերով եմ զբաղված. Սարիկ Մինասյանը խուսափում է բանավեճից
21:20 Ընդունված ու  չգործող օրենքը՝ պատուհաս Մեծ Այրում գյուղում
21:41 1 օրվա մեջ Ադրբեջանի ՊՆ-ն 3-րդ կեղծ հաղորդագրությունն է տարածել