Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:03 06-02-2025

Երեկ ես և ինձ նման հարյուրավորները ՀԲԸՄ-ից դուրս են եկել բլոկադայի հայտնի հերթերի տրավման վերապրած

Տաթևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես, իհարկե, շատ հարգում եմ AGBU Armenia -ի տարիների քրտնաջան աշխատանքը, բայց այն ինչ տեղի է ունեցել երեկ իրենց գրասենյակի 1-ին հարկում հարյուրավոր արցախցիների հետ, համարում եմ, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք:

Գրածս չի վերաբերում ՀԲԸՄ կառույցին ամբողջապես, առավել ևս, որ աշխատակիցներից շատերին անձամբ ճանաչում եմ ու հարգանքով եմ վերաբերվում:

Գրածս վերաբերում է միայն Արցախից բռնի տեղահանված մայրերի ու նրանց երեխաների համար նախատեսված 2-օրյա ճամբարի կազմակերպչական աշխատանքները համակարգողներին: Իսկ ավելի կոնկրետ նրան, ով որոշել է, որ պետք է 21-րդ դարի տեխնոլոգիական առաջընթացը մերժի ու նախապատվությունը տա հերթերի կուտակումներին:

Ի՞նչ է տեղի ունեցել։
Հունվարի 26-ից հայտարարել են ծրագրի մասին, որի գրանցումները, չգիտես ինչու, որոշվել է օֆլայն անել, այն էլ՝ միայն 2 օր ու միայն՝ կոնկրետ ժամերի:

Նախ հայտարարության մեկնաբանություններում անհանգստությունս եմ հայտնել կազմակերպչական սխալ պլանավորման մասին, որին պատասխանել են, որ պետք է զանգեմ նշված համարով: Հետաքրքիր է, որ շատ այլ հարցերի, որոնք պատասխաններն անգամ կան հենց հայտարարության մեջ, նրանք պատասխանել էին, իսկ ինձ հորդորել զանգել նշված համարով: Մի քանի անգամ տարբեր օրերի ու ժամերի փորձելուց հետո ստացվեց կապ հաստատել:

Կես ժամ հեռախոսազրույցի ընթացքում ես ոչ միայն չկարողացա այդքան պարզ թվացող ճմարտությունները տեղ հասցնել, այլև ինձ պատասխանող կինը փորձում էր համոզել, որ արհեստական հերթերի գոյացումը նորմալ երևույթ է, չէ՞ որ մարդիկ նաև բանկերում են հերթեր կանգնում)): Նա նաև ասաց, որ եթե օնլայն լիներ գրանցումը, կան մարդիկ, որոնց հարմար չէր լինի: Ես հարցրի՝ իսկ ի՞նչն է խնդիրը, որ չեք ընդունում դիմումները 2 տարբերակով, որի պատասխանը, բնականաբար, չստացա:

Ես զգուշացրի աշխատակցին, որ ահավոր հերթեր են գոյանալու և կարիք կա վերանայելու հայտերի հավաքագրման ձևաչափը, ինչը մերժվեց և ինձ հավաստիացրին, որ ամեն բան շատ հարթ է լինելու:
Արդյունքում երեկ ես և ինձ նման հարյուրավորները ՀԲԸՄ սրահում ժամերով հերթ ենք կանգնել՝ իրար շնչի կանգնած, բայց արդյունքում մեծ մասը այնտեղից դուրս է եկել ոչ միայն գրանցման հնարավորությունից զրկված, այլև բլոկադայի հայտնի հերթերի տրավման վերապրած:

Մեզ բաժանել էին սպասման 300 կտրոն, բայց իրենց մոտ առկա էր ընդամենը 150-ի կարգի հայտադիմում, ընդ որում` սա միայն ժամը 11-ի դրությամբ, այնինչ մարդիկ մինչև ժամը 3-ը շարունակում էին գնալ այնտեղ՝ չպատկերացնելով ինչ է կատարվում ներսում:

Մարդիկ, որ եկել էին մարզերից, ձեռնունայն հետ վերադարձան, թեև նախապես զանգել էին գրասենյակ և իրենց վստահեցրել էին, որ հանգիստ ներկայանան, որ բոլորին էլ գրանցելու են:

ՀԲԸՄ համապատասխան աշխատակիցները հրավիրել էին գրացնվելու նաև նախորդ տարվա ծրագրի շահառուներին, սակայն 1-2 ժամ հերթից հետո հորդորեցին նրանց հեռանալ` նշելով, որ չեն կարողանա գրանցել:

Այս ողջ խառնաշփոթի ընթացքում զերծ չմնացինք նաև աշխատակիցների ու կամավորների նյարդային պոռթկումներից, թեև այդ ջղայնությանը արժանի էինք ոչ թե ներկաներս, այլ հերթը գոյացնելու որոշման հեղինակ(ներ)ը և կարելի էր պարզապես ներողություն խնդրել ներկաներից, այլ ոչ թե նրանց մեղադրել երախտամոռ լինելու մեջ...

Ինչո՞ւ եմ այսքանը գրում, բնականաբար մեծ հույսեր չունեմ, որ երեկվա տգեղ իրավիճակի համար կազմակերպությունը շահառուներից ներողություն կխնդրի անհատապես կամ հանրայնորեն։ Բայց քանի որ գրանցման մեկ օր ևս նախատեսված է, հույս ունեմ երեկվա անպատիվ տարբերակի փոխարեն կբացեն նորմալ գուգլ ֆորմա ու երբ հայտերի քանակը լրանա, կփակեն նոր գրանցումների հնարավորությունը, որպեսզի ոչ շահառուներին դնեն արժանապատվությունը խոցող դրության մեջ, ոչ էլ ծրագիրը սպասարկող իրենց աշխատակիցներին ու կամավորներին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից