Մամուլ 1 տարի առաջ - 07:30 05-02-2025

Շինարարությունը նոր է ավարտվել, բայց դպրոցը ցանկանում են քանդել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ին ահազանգում են այն մասին, որ փակվում է հերթական դպրոցը։

Այս անգամ հերթը հասել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի միջնակարգ դպրոցին։

ArmLur.am-ին ահազանգած բնակչի խոսքով՝ այս պահի դրությամբ պատրաստի շինությունը, որի միակ թերությունը այն է, որ ջեռուցման համակարգը կա, բայց չի ջեռուցվում, ուզում են քանդել։ Հին դպրոցն ուզում են քանդել և փոխարենը կառուցել նորը։ ArmLur.am-ի զրուցակցի խոսքով՝ նման ամուր շինություն այլևս չեն կարող կառուցել։
Ահազանգի հետքերով ArmLur.am-ը կապ է հաստատել Քարագլխի միջնակարգ դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանի հետ, ով ArmLur.am-ին փոխանցեց, որ միջնակարգ դպրոցի փոխարեն կրթահամալիր է կառուցվելու։

«Դպրոցը պետք է դառնա կրթահամալիր։ Հին դպրոցը չի համապատասխանում կրթահամալիրի չափանիշներին, դրա համար քանդում են դպրոցը՝ նոր կրթահամալիր կառուցելու համար։ Այդ պրոցեսի համար մենք դպրոցականներին տեղափոխում ենք տարբեր շենքեր՝ գյուղապետարանի շենքը, մշակույթի, արվեստի կենտրոնի շենքերը, որտեղ դաս պետք է անցկացվի», – ArmLur.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը։

Հարցին՝ արդյոք այս ամենից չե՞ն տուժի դպրոցականների դասերը, Քարագլխի միջնակարգ դպրոցի տնօրենն ասաց, որ դպրոցականները սովորելու են դպրոցում մինչև կրթահամալիրի պատրաստ լինելը։

«2 տարի ժամկետ են տվել կրթահամալիրի կառուցման համար։ Շինարարական աշխատանքներից մենք հեռու ենք։ Այսինքն, որ տեղափոխվում ենք գյուղապետարանի, արվեստի կենտրոնի և մշակույթի կենտրոնի շենքեր, որտեղ դասերը անցկացվելու են, դասապրոցեսն ընդհանրապես չի տուժելու։ Ամբողջովին իրականացվելու են, և պահպանվելու է ամեն բան՝ կրթության որակից սկսած»,- նշեց Արամ Հովհաննիսյանը։

Այն դիտարկմանը, թե կրթահամալիրի կառուցումից հետո պահպանվելո՞ւ է ուսուցչական անձնակազմը, թե՞ ոչ, Արման Հովհաննիսյանը, եզրափակելով զրույցը, պատասխանեց․

«Ուսուցչական անձնակազմի մասով բան չեմ կարող ասել, քանի որ շրջակա 5 գյուղերի դպրոցների հետ միավորվելու է, և չեմ կարող ասել՝ ինչ չափանիշներ են գործելու»։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 23-ի Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ վտանգավոր է համարում շրջանառվող խոսակցությունները՝ դպրոցների փակվելու մասին։

«Մարդկանց պետք է ասենք, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ գյուղերի համար կառուցվում են նոր դպրոցներ, որոնք կունենան պատշաճ մարզադահլիճ, մարզագույք, շենքային նորմալ պայմաններ և այլն։ Շատ վտանգավոր խոսույթ է, թե՝ «մեր գյուղի դպրոցը փակվում է»։ Հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, Հանրապետությունում կառուցվում են նոր դպրոցներ բոլոր գյուղերի համար, բոլոր բնակավայրերի համար»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ստացվում է այնպես, որ փակվելու են մի քանի դպրոցներ՝ 1 կրթահամալիր բացելու անվան տակ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը