Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:52 04-02-2025

«Միջանցք» կոչվածը Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Չպետք է մոռանալ, որ այն տարածքները, որտեղ ներկայումս գտնվում է Հայաստանը, պատմական ադրբեջանական հողեր են։ Հայաստանը հանրապետություն է, որը փաստացի ստեղծվել է Ադրբեջանի հողերի վրա... Արևմտյան ադրբեջանցիների իրավունքն է ապրել այն տարածքներում, որտեղ նրանք ծնվել, մեծացել են և որտեղ ապրել են իրենց նախնիները։ Գոնե նրանք պետք է կարողանան հարմարավետ այցելել այդ տարածքներ։ Զանգեզուրի միջանցքի բացումը պետք է դիտարկել որպես արևմտյան ադրբեջանցիների իրավունքների վերականգնման առաջին քայլերից մեկը»,-սա հատված է Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության անդամ, պատգամավոր Նագիֆ Համզաևի հարցազրույցից։

Պետական մակարդակով ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան» ամեն օր, իրենց վերագրում գոյություն չունեցող «իրավունքներ», ամեն ժամ այդ անհեթեթ ու վտանգավոր քարոզն է, ինչը ոչ միայն չի ընկալվում ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից, այլև ինչ-որ տեղ խրախուսվում է, երբ ՀՀ իշխանությունները միակողմանիորեն հրաժարվում են մեր կենսական իրավունքներից՝ դիմացը ստանալով նոր ագրեսիվ նկրտումներ։

Իսկ այս մեջբերումն արեցի, որպեսզի երկարաժամկետ առումով ևս հասկանալի լինի, թե Բաքվի ինչին է պետք «միջանցք» կոչվածը, դա Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է, որի մասին արդեն բացահայտ տեքստով խոսում են»․․․

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը