Ներքին 1 տարի առաջ - 11:57 02-02-2025

Կրակոցներ՝ Աբովյանում. կա վիրավոր. հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակն ու փամփուշտները, ճշտվել է վիրավորի գտնվելու վայրը. shamshyan.com

Հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի 1-ին շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր ու տեղեկությունը փոխանցել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչություն։

Ու մինչ քրեական վարչության ծառայողները կժամանեին դեպքի վայր, համայքների ոստիկանները պարզում են, որ այդ օրը նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Ա.-ն։

Համայնքային ոստիկանները մեկնում են հիվանդանոց և տեղում բժիշկները հայտնում են, որ ժամը 21:45-ի սահմաններում «ձախ դաստակի 2-րդ մատի ջնջխված հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Արմեն Ա.-ն է։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, համայնքային ոստիկանները պարզում են, որ վնասվածքը նա ստացել է անզգուշաբար կրակելու արդյունքում՝ ատրճանակը փորձարկելիս, իսկ նրա տանը չհրկիզվող պահարանից ներկայացնում է ատրճանակը՝ իր փամփշտատուփով, որի մեջ առկա է եղել 4 փամփուշտ, 2 կրակված փամփուշտ, ինչպես նաև 18 հատ մեկնարկային ատրճանակի փամփուշտ և «Մակարով» տեսակի ատրճանակը։

Վերջինս հայտարարել է, որ այն գտել է իրենց շենքի բակից, և վնասվածքը ստացել է ատրճանակը փորձարկելիս, իր անզգուշության հետևանքով ու որևէ մեկին դիտավորյալ վնասելու նպատակ չի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան