Ուղիղ եթեր
Ինչո՞ւ է Փաշինյանը ցուցադրաբար ծիծաղում Եռաբլուրում
copy image url

Ինչո՞ւ է Փաշինյանը ցուցադրաբար ծիծաղում Եռաբլուրում

Միտք Ներքին 5 ամիս առաջ - 09:00 29-01-2025
Բանակի օրվա խորհուրդը միանշանակ է։ Սակայն պարզվում է՝ կան մարդիկ, որոնք այս օրը տարօրինակ վարք են դրսևորում։ Ովքե՞ր են նրանք։

Հունվարի 28-ի առավոտյան բազմաթիվ մարդիկ ավանդաբար այցելել էին Եռաբլուր իրենց հարազատի շիրմին ծաղիկ խոնրահելու, խնկարկելու, նահատակներին փառք տալու, նրանց հիշատակը վառ պահելու պարտավորությամբ։ Նրանց մի մասի դեմքին վիշտ էր, տրտմություն։ Ոմանք վրեժով լի աչքեր ունեին, կարծես՝ եկել էին նահատակ եղբայրներին ու հայրերին վերստին խոստանալու, որ նրանց վրեժը մի օր անպայման լուծելու են ու իրագործելու նրանց ազգային երազանքները։

Բոլորովին այլ տրամադրություն ունեին կառավարության անդամները։ Նիկոլ Փաշինյանի երեսին լայն ու անկաշկանդ ժպիտ էր։ Նույն ուրախ դեմքն ունեին նաև պաշտպանության նախարարը, ԱԽ քարտուղարը։ Ի՞նչն էր նրանց ուրախացրել, ժպիտ ու ծիծաղ պարգևել։

Ամենատարածված կարծիքով՝ նրանց ուրախացրել է այն, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ զոհվածների հարազատները չփորձեցին ցույցեր անել Եռաբլուրում։ Ոչ ոք չխոչընդոտեց վարչապետի և կաբինետի անդամների տեղաշարժը։ Ոստիկաններն, անվտանգության աշխատակիցները քաղաքացիներին հեռացրել էին տարածքից, մի քանի շարք պատ կազմել, որ ոչ ոք չկարողանա մոտենալ, խանգարել ղեկավարներին։ Եվ Փաշինյանն ու մյուսներն այնքան էին ուրախացել այդ իրավիճակից, որ չկարողացան թաքցնել ժպիտը։

Մեկ այլ վարկածով՝ ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը ավտոմեքենայից իջնելիս, դեռահասների բառապաշարով կատակ է արել։ Նրան դիմավորող Սուրեն Պապիկյանն էլ ծիծաղել է, քծնելով վերադասին։ Ասում են, թե Փաշինյանը թիմակիցների հետ շփումներում ծաղրում է նրանց, նվաստացնում, որ ընդգծի իր գերազանցությունը։ Այս դեպքում ևս կատակը, ենթադրաբար՝ նվաստացուցիչ է եղել ու վերաբերել է Պապիկյանին և մի քանի մետր այն կողմ տողանի շարված բարձրաստիճան պաշտոնյաներին ու զինվորականներին։

Ոմանց կարծիքով՝ Փաշինյանն ու մյուսները չեն հասկանում կամ ձևացնում են, թե չեն հասկանում, որ Եռաբլուրը զինվորական պանթեոն է։ Այստեղ թաղված են հերոսներ, հազարավոր զինծառայողներ, որոնք իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին են դրել։ Զոհերի հարազատներն անամոք վշտի մեջ են, իսկ պարտության գլխավոր պատասխանատուն ցուցադրաբար ծիծաղում է շիրիմների կողքին։

Եթե մարդու կորստի վրա ծիծաղում է թշնամին, չբարեկամը, ապա դա բնական ցասում է առաջացնում։ Իսկ երբ հայրենի երկրի քաղաքական բարձրագույն պաշտոնյան է ծիծաղում Եռաբլուրում, ապա նրա ծիծաղը հուսահատեցնում է։ Մարդիկ կարծում են, որ այս իշխանությունն ազգանվեր չէ, ունակ չէ վերականգնելու արցախցիների իրավունքները, ՀՀ իրավունքները, որոնք խախտվել են վերջին տարիներին։ Գուցե Նիկոլ Փաշինյանը միտումնավո՞ր է հուսահատեցնում ժողովրդին, որ վերջինս հաշտվի պարտության ու կորուստների հետ։

Կարճ ասած՝ անլրջությունն ու ցինիզմն այլասերում են քաղաքական համակարգը։ Լավ կլինի, որ դրանք արմատախիլ արվեն քաղաքական վարքաբանությունից։ Ու չնայած՝ իշխանությունը հարբեցնում է սակավակիրթ պաշտոնյային, բայց երանի՝ գտնվի հնարք, որի շնորհիվ քաղաքական առաջնորդը սթափ ու առաքինի կմնա, չի հուսահատեցնի ժողովրդին, հատկապես Եռաբլուրում լրջություն կպահպանի։ Այստեղ անմահացած հերոսների հոգիներն են թևածում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:50 «Մեղրիի միջացքն» էլ Ռամիլ Սաֆարովի անունով կանվանեն․ դա Նիկոլի մոտ էմոցիա չի առաջացնի
11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
18:00 Ոչ մեկ հայրենիքի մասին չի մտածում․ Լևոնն էլ, Քոչոն էլ, Սերժոն էլ, Փաշօղլուն էլ կաշառակեր են․ հարցում
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
23:23 Հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
22:35 Ալիևի կոշիկ լիզողի թիրախում բոլորս ենք՝ սկսած խեղճուկրակ Կիմա տատից՝ մինչև աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը
23:46 Ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ