Ուղիղ եթեր
Սպորտ 1 տարի առաջ - 23:01 28-01-2025

Բասկետբոլ․ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ իմացել են մրցակիցներին

Մյունխենում՝ ՖԻԲԱ-ի շտաբ բնակարանում կայացել է Եվրոբասկետ-2025-ի վիճակահանությունը։

Ինչպես հայտնի է, ինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կայանալու է Հայաստանում։ Այդ կարևորագույն ստուգատեսում Հայաստանի մրցակիցները կլինեն Մոնտենեգրոյի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հավաքականները։

Մ-20 Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը Երևանը հյուրընկալելու է հուլիսի 11-20-ը։

Տղամարդկանց Հայաստանի Մ-18 հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի A խմբում, որտեղ մրցակիցներն են Կիպրոսի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Ջիբրալթարի հավաքականները։

Նույն տարիքային աղջիկների ընտրանին միևնույն խմբում է Ալբանիայի և Անդորրայի տարիքակից հավաքականների հետ։

Տղամարդկանց Մ-16 հավաքականը A խմբում կհանդիպի Ալբանիայի, Մալթայի և Մոլդովայի մինչև 16 տարեկան ազգային թիմերի հետ։

Կանանց Մ-16 հավաքականը կմրցի Ջիբրալթարի, Վրաստանի և Կիպրոսի տարիքակից ընտրանիների հետ։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում