Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:50 27-01-2025

Ընդդիմախոսները թմրավաճառությամբ են զբաղվում. բացառվում է՝ հետադիմություն թույլ տամ

Բացառվում է, որ տրանսպորտային համակարգում հետադիմությունը թույլ տամ։ Մեզ համար ավելի հեշտ կլիներ, որ տոմսի գինը սահմանեինք 150 դրամ՝ առանց արտոնությունների: Այս մասին այսօր գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Բայց դա ճիշտ չէ, դա միասնական տոմսային համակարգ չէ, դա այն չէ, որ մենք վաղը պետք է նաև 250 էլեկտրոավտոբուս գնենք, որովհետև հասկանում ենք՝ վաղը տեղփոխերի քանակը ավելանալու է»,- նշել է նա:

Ավինյանը նաև նշեց, որ չի պատրաստվում հրաժարվել 45 տրոլեյբուս ձեռք բերելու կամ վերելակները փոխարինելու ծրագրից, որպեսզի փոխարենը նախատեսված գումարներով տրանսպորտի համակարգի սուբսիդավորեն. «Մի քանի քաղաքական բանսարկու գիտակցաբար այդ մանիպուլյացիաներն անելով մարդկանց անընդհատ դրդում են, որ ճնշումն ավելանա»։

Նա հանձնարարեց գտնել նվազագույն տարբերակը՝ միասնական տրանսպորտային համակարգի փուլային ներդրման ուղղությամբ. «Գնայինը, որտեղ կարող ենք ավելի ճկուն գտնվել, վստահաբար, պետք է ավելի ճկուն գտնվել։ Ի վերջո, մեր նպատակն այն չէ, որ մարդիկ պետք է ավելի շատ վճարեն։ Մեր նպատակն է, որ 4 տարի հետո այս տրանսպորտային համակարգը չմաշի, գնա, ինչպես այս երկրում մաշել է ամեն ինչ։ Մեր նպատակն այն է, որ 7 տարի հետո կարողանանք նոր ավտոբուսներ գնել, 250 նոր էլեկտրոավտոբուս գնել»։

Նա նշեց նաև, որ 1 սմ անգամ չպետք է շեղվեն միասնական տոմսային համակարգի ներդրման ճանապարհից։

«, չի կարող նորից կոպեկի շրջանառություն սկսվել, չի կարող այդ «կաշառակերությունը» վերադառնալ համակարգ։ Ընդ որում, ասում եմ՝ սա միայն վարորդները չէ, այլ՝ կոպեկի շրջանառության մի ամբողջ համակարգ է եղել»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից