Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:01 26-01-2025

«Կլպելու արվեստը»․ հայտարարագրից մոտ 5 մլրդ դրամ «քյար» է մնալու

Հայտարարագրի պարտադիր ներկայացումը վերջին շրջանում մեծ քննարկումների և դժգոհությունների առիթ է դարձել։ Սակայն բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նոր՝ հայտարարագրից բխող հարկերի միջոցով փորձելու է մինչև վերջ «կլպել» բոլոր քաղաքացիներին, կա նաև մեկ այլ կողմ, որը կարծես թե հանրային քննարկումների ուշադրությունից դուրս է մնացել։ Բանն այն է, որ զուտ հայտարարագրումից մոտ 5 մլրդ դրամ հավելյալ գումար է հավաքվելու ՀՀ հպարտ քաղաքացիներից։ Թեև ենթադրելի է, որ երբ մի բան պետությունը դարձնում է պարտադիր ու ուզում է դա խթանել, պետք է նվազեցնի ծախսերը։ Բայց դա չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին, ով առաջնորդվում է հին իջևանյան «ավել թիքեն փորը չի ծակի» սկզբունքով։

Սկսենք սկզբից։ Նախ՝ հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացին պետք է բանկից քաղվածք վերցնի: Իհարկե, որոշ բանկեր քաղվածքները անվճար են տրամադրում, որոշ բանկեր մեկ տարվա քաղվածքը 2000 դրամով են տալիս:

Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ փորձելով պարզել՝ արդյոք այս քայլի իրական նպատակը թափանցիկություն ապահովելն է, այլ ոչ քաղաքացու «գրպանը մտնելը»։

«Քաղաքացին կարող է ինքը փոխել իր բանկը՝ հաշվի առնելով բանկային ծառայությունների սակագինը: Ծառայությունների տեսանկյունից բանկերը կարող են քաղվածքները նաև օնլայն տարբերակով տրամադրել: Այն, որ որոշ բանկեր քաղվածքների համար գումար են վերցնում, իհարկե նոր երևույթ չէ: Այդ նույն երևույթին մարդիկ բախվում են, օրինակ, երբ գնում են արտերկիր, և նրանց պետք են քաղվածքներ կամ տեղեկանքներ վիզա հանելու համար, բայց նույն քաղաքացիները այդ ժամանակ չեն բողոքում: Այս հարցը անշուշտ պետք է բարձրացվի Կենտրոնական բանկի մակարդակով, ԿԲ-ն պետք է պարտադրի բոլոր բանկերին, որ նմանատիպ ծառայությունները անվճար տրամադրվեն, եթե թղթային չէ, գոնե էլեկտրոնային տարբերակով: Սա և՛ ԿԲ-ի, և՛ կառավարության տիրույթում գտնվող հարց է»,- ասաց Սուրեն Պարսյանը:

Քանի որ տնտեսագետը չպատասխանեց մեզ հետաքրքրող հարցին, որոշեցինք ինքներս պարզ հաշվարկ անել՝ հասկանալու, թե ինչքան պետք է վճարի քաղաքացին հայտարարագիր լրացնելու համար, և ով է դրանից շահում։

Նախ՝ տնտեսագետի այն պնդումը, թե քաղաքացին կարող է փոխել իր բանկը, այդքան էլ ճիշտ չէ․ եթե քաղաքացու եկամուտների մասին տվյալները տվյալ բանկի տրամադրության տակ են, տրամաբանորեն նա քաղվածքը պետք է ստանա այդ նույն բանկից։

Երկրորդ՝ բաց աղբյուրներից հայտնի տվյալներից պարզ է դառնում, որ քաղաքացին ID քարտ ստանալու համար ևս պետք է վճարի 3000 դրամ, էլեկտրոնային ստորագրությունը հեռախոսահամարին կցելու համար՝ 500 դրամ և ևս 3000 դրամ Ekeng-ին՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակին, որպեսզի ակտիվանա էլեկտրոնային ստորագրությունը։

Արդյունքում ստացվում է, որ քաղաքացին պետք է վճարի 6500 դրամ։ Հայտնի է նաև, որ այս տարի հայտարարագրման պարտավորություն ունի ավելի քան 700.000 մարդ, եթե այս թիվը բազմապատկենք 7500-ով, կստացվի 5 մլրդ 250 հազար ՀՀ դրամ, որը, մեղմ ասած, փոքր թիվ չէ։

Ստացվում է, որ կրկին տուժում է քաղաքացին, շահում՝ չգիտես ով՝ բանկերը, պետության ֆունկցիաները ստանձնած մասնավոր կազմակերպությունները և մի քիչ՝ անձնագրայինները։

Հարց է առաջանում՝ եթե իսկապես այս գործընթացի բուն նպատակը երկրում կարգուկանոն հաստատելն է և թափանցիկություն ապահովելը, իսկ Նիկոլ Փաշինյանն անձամբ «քյար» չունի սրանից, ինչո՞ւ այդ ամենը չի արվում բացարձակ անվճար։

Գևորգ Էմին–Տերյան

Հ․Գ․
Հ
ոդվածը պատրաստ էր, երբ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրառում կատարեց, տեղեկացնելով, որ էլեկտրոնային ստորագրության համար 3000 դրամը չեն գանձելու։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ