Արտաքին Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 25-01-2025

Հայացք․ Թրամփը չի գործի Հայաստանի օգտին, նա այլ ծրագրեր ունի․ Մարկեդոնով

«Այսօր տեսնում ենք Ռուսաստանի և Արևմուտքի առճակատում։ Այն, որ Դոնալդ Թրամփը իշխանության եկավ, հույսեր է արթնացնում։ Հետաքրքիր է, որ Թրամփի հետ հույս են կապում նաև Հայաստանն ու Ադրբեջանը»,- այս մասին Oragir.News-ի «Հայացք» հաղորդաշարի եթերում ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Ի՞նչն է միավորում Հայաստանին և Ադրբեջանին՝ Թրամփը։ Տպավորություն է, թե շատ երկրներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, փորձագետներ իրենց երեխայի պես են պահում․ կգա «բատկան», ամեն ինչ իր տեղը կգցի, ինչ-որ մեկին էլ թխվածքաբլիթ կտա։ Զգացողություն է, թե այդ Թրամփին ոչ մեկը չի տեսել, բայց չէ՞ որ նա արդեն երկրորդ անգամ է ընտրվում։ Նրա նախագահության օրոք ի՞նչ փոխվեց Կովկասում։ Շատ բան փոխվեց։ Սա Թրամփի գործողությունների արդյո՞ւնքն էր։ Կարծում եմ՝ այստեղ ավելի շատ դեր խաղաց Թուրքիան»,-նշեց Մարկեդոնովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի՝ դեպի Արևմուտք ցանկացած շարժ, լինի դա եվրաինտեգրում, ՆԱՏՕ-ի հետ զորավարժություն կամ ԱՄՆ-ի հետ ցանկացած կոնտակտ, Ռուսաստանը բացասական է ընդունում։

«Չեմ կարծում, որ Թրամփը կգործի Հայաստանի օգտին և կվիճի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Նա Հայաստանի հետ կապված այլ ծրագրեր ունի»,-նշեց քաղաքագետը։

Խոսելով տարածաշրջանում պատերազմի վտանգի մասին՝ քաղաքագետը նշեց, որ նման ռիսկեր կան, սակայն բացառեց լայնամասշտաբ պատերազմի սկսվելու հավանականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է