Արտաքին 1 տարի առաջ - 16:50 25-01-2025

Հավանաբար Հայաստանում լսել են «պատրաստ լինել մի քանի ցուրտ ձմռան» խորհուրդը. Լավրով

Բազմիցս տեղեկացրել ենք մեր հայ բարեկամներին, որ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը չեն մտածում իրենց գործընկերների ճակատագրի ու շահերի մասին։ Այս մասին երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երևանում չէին կարող ուշադրություն չդարձնել անցյալ տարվա վերջին Վրաստանում ծավալված իրադարձություններին։ Հավանաբար Հայաստանում լսել են «պատրաստ լինել մի քանի ցուրտ ձմռան» խորհուրդը։ «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի վերջին վերլուծության մեջ ասվում է, որ քիչ հավանական է՝ ԱՄՆ նոր վարչակազմը հետաքրքրություն ցուցաբերի Հայաստանի նկատմամբ։

Մոսկվան միշտ փայփայել է և շարունակում է փայփայել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է։ Մենք հավատարիմ ենք առևտրատնտեսական և ռազմաքաղաքական ոլորտներում Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, ընդ որում՝ Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ նախագծեր, որոնց իրագործումը կործանարար ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա»,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է