Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:17 25-01-2025

Մասիսում տեղադրվել է կոմպոզիտորի հարթաքանդակը

Մասիսի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում տեղադրվել է մեծանուն կոմպոզիտորի հարթաքանդակը։

«Մտահղացումը պայմանավորված է նրանով, որ նրա ներկայությունը մեր կյանքում ավելի տեսանելի լինի։ Նա այն լեգենդն է, որը թողել է շատ մեծ ժառանգություն։ Մեր գերագույն նպատակն էր ունենալ դպրոցի մուտքի մոտ նրա հարթաքանդակը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մասիսի համայնքապետի օգնական Ռուբեն Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ նախաձեռնությունը համայնքապետ Դավիթ Համբարձումյանինն է։

Հարթաքանդակը պատրաստել է քանդակագործ Արտակ Համբարձումյանը։

Դպրոցի տնօրեն Գայանե Բաղդասարյանը շեշտեց, որ կրթօջախը հպարտությամբ է կրում հռչակավոր կոմպոզիտորի անունը, իսկ իրենց կոչում են «բաբաջանյանցիներ»։

«Հունվարի 21-ին լրացավ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 104-րդ տարեդարձը։ Այսպիսի գաղափար ներկայացրինք համայնքի ղեկավարին և ստացանք համաձայնությունը»,- շեշտեց տնօրենը։

Միջոցառմանը երաժշտական դպրոցի սաները կատարեցին Բաբաջանյանի ստեղծագործություններից։ Տեսաուղերձով հանդես եկավ նաև Բաբաջանյանի որդին՝ հայտնելով իր երախտագիտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»