Ներքին 1 տարի առաջ - 00:32 24-01-2025

Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությանը գրասենյակ է տրամադրել

«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ Լիաննա Մանուկյանը հայտնում է․ «Սիրելի՛ երիտասարդներ, նոր՝ 2025 թվականը մեկնարկում ենք բազմաթիվ նոր գաղափարներով ու ծրագրերով, որոնք առաջիկայում կներկայացնենք ձեր դատին։ Բոլոր այդ ծրագրերը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ էր գրասենյակ, որտեղ աշխատելու հնարավորություն կունենայինք։ 2024-ի դեկտեմբերի տարեվերջյան մեր հավաքի ժամանակ մենք նման տարածք տրամադրելու խնդրանքով դիմեցինք Գագիկ Ծառուկյանին, ով միանգամից դրական արձագանք ու լուծում տվեց։ Հայաստանում Արցախի մեր անկյունը շուտով պատրաստ կլինի։ Այստեղ մենք հնարավորություն կունենանք անցկացնել ճանաչողական հանդիպումներ, բաց դասեր, դասախոսություններ, ժամանցային միջոցառումներ ու հետաքրքիր քննարկումներ։ Համահայկական միասնական ներուժի համախմբման գաղափարով առաջնորդվելով՝ մենք հայտարարում ենք, որ մեր դռներն այլևս բաց են Հայաստանի և Արցախի բոլոր երիտասարդների համար։ Սիրով սպասում ենք բոլորիդ Արգիշտի 9 հասցեում»։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է