Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:28 16-01-2025

Բաքվում նախկին նախագահները մեղադրվելու են «ֆաշիզմի» մեջ. քաղաքագետ

Արցախի ԱԺ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ադրբեջանում սկսվում են 16 հայ պատանդների նկատմամբ ապօրինի ու կեղծ «դատավարությունները»։ «Դատավարությունները», որոնք իրականացվում են ապօրինի առևանգված և անմարդկային պայմաններում պահվող հայերի դեմ՝ ակնհայտ շինծու մեղադրանքներով և բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումներով, չեն կարող օրինական համարվել։ Ավելին, նման գործընթացներով ադրբեջանական վարչակազմն ուղղակիորեն փորձում է օրինականացնել ցեղասպան քաղաքականությունը, որն արդեն երկար տարիներ վարում է հայերի և հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, ով ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները «դատավարություններն» օգտագործում են արտաքին քաղաքական հարցեր լուծելու և Հայաստանին տարատեսակ մեղադրաքներ առաջադրելու համար։

«90-ական թվականներից սկսած ադրբեջանցիները մեղադրում են Հայաստանին իբր իր տարածքը «գրավելու» և «էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ, Հայաստանի ներկայիս վարչակարգին ճանաչում է որպես հանցագործ կազմակերպություն։ Այսպիսով, Ադրբեջանն իր վրայից գցում է 2023 թվականին իրականացրած էթնիկ զտումների պատասխանատվությունը։

Ստեփան Դանելյանը նաև ասաց, որ պատասխանատվությունը գցելով այս մարդկանց վրա, որոնք իրենց դատավարությամբ պետք է ցուցմունք տան, Ադրբեջանը փորձելու է ապացուցել և ցույց տալ, որ նրանց հետևում կանգնած է եղել Հայաստանը, որը և այս ամեն ինչը «իրականացրել» է․

«Երբ Ադրբեջանի նախագահը Հայստանին «ֆաշիստական» երկիր է հայտարարում, դա կապված է այս դատավարությունների հետ, որով նա փորձելու է դա ապացուցել։ Հաջորդ փուլում նրանք այս դատավարական պրոցեսների հիման վրա դատական պրոցեսներ են իրականացնելու Հայաստանի դեմ, և դրա համար փորձելու են ստանալ գերի վերցրած մարդկանց ցուցմունքները։ Ըստ երևույթին՝ նրանց մի մասը կասի այն, ինչ նրանք ցանկանում են և դա կլինի ինքնախոստովանություն, թե ինչ են արել հայերը։ Այդպիսով պատասխանատվությունը կգցի Հայաստանի վրա»։

Քաղաքագետի համոզմամբ՝ նրանք դատական պրոցեսներից հետո փորձելու են ապացուցել, որ Հայաստանում կան «ֆաշիստական» ուժեր և խոսքը Հայաստանի նախկին նախագահների մասին է, որոնց ևս պետք է դատել, և հարցը Ադրբեջանը դնելու է այսպես, որ կամ ներկայիս իշխող ընտանիքը դա պետք է անի, կամ դա օգտագործելով՝ Հայաստանի օկուպացիան կիրականացնի։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
16:59 «ՀԷՑ֊ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն- ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից