Ներքին 2 տարի առաջ - 22:21 04-01-2024

Նժդեհականությունը չի կարելի ներկայացնել ֆաշիզմի համատեքստում․ Շահեն Հարությունյան

Օրեր առաջ՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը, մի խումբ անձինք ֆաշիստական հագուստներով և դրոշներով Երևանի փողոցներում ակցիա իրականացրին, ինչը շատերին տարօրինակ թվաց։ Իսկ թե իրականում ովքեր էին այդ երիտասարդները և ինչ գաղափարախոսություն էին տարածում, շատերի համար մութ մնաց։

Oragir.News-ը զրուցեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հետ, ով, անդրադառնալով նշված ակցիային, ասաց․ «Նժդեհականությունը ներկայացնել ֆաշիզմի, ֆաշիստական համատեքստում արդեն հարվածի տակ է դնում մյուս նժդեհական գաղափարական մարդկանց։ Մենք նժդեհական գաղափարախոսությամբ առաջնորդվում ենք այն ժամանակվանից, երբ դեռ Հայաստանը անկախություն չուներ, խորհրդայնացված վիճակում էր, և իմ պապիկն ու իր ընկերները պայքարում էին Հայաստանի համար, ինչը, ըստ էության, նժդեհական գաղափարախոսության հիմքում կար։ Ես ինքնս էլ, շարունակելով իմ նախկնիների գաղափարախոսական հիմքերը, պահպանում եմ նժդեհականությունը ու կարծում եմ, որ դա լավագույնն է Հայաստանի համար»։

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում շատ մարդկանց է տեսել, ովքեր ունեցել են նժդեհական գաղափարախոսություն, սակայն ֆաշիստական կերպարով ակցիա իրականացրած անձանց չի ճանաչում։

«Նժդեհականությունը այն չ՝, ինչը որ իրենք ներկայացրին, այսինքն՝ 21-րդ դարում մերժված գաղափարախոսությունով։ Եվ այդ գաղափարախոսությունով մեկ ակցիա իրականացնելով՝ նույնն է, որ ուղղակի իմաստազրկեն, ըստ էության, Նժդեհի գաղափարախոսությունը, որովհետև Նժդեհը այն չէ, ինչն իրենք ներկայացրին, որով էլ վտանգի տակ դրեցին թե՛ մեր գաղափարախոսություն, թե՛ բացեցին խաղաքարտերը և հակառակ ձևով ներկայացրեցին աշխարհին։ Չգիտեմ, գուցե դա իրենց պատկերացումներն էին, կամ սադրանք էր, բայց անկախ ամեն ինչից ծանր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և այն շրջանակների համար, ովքեր Նժդեհի գաղափարնեով են առաջնորդվում»,- եզրափակեց Շահեն Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան