Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 18:10 16-01-2025

Հայաստանում գլոբալ կոռուպցիա է, ոչ թե նախարարի ասած` դրվագային. հարցում

Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարի 14-ի մամուլի ասուլիսում։

Բացատրելով, թե ինչ է համակարգային կոռուպցիան, Գալյանը խոստովանել է, որ կոռուպցիա այնուամենայնիվ կա, բայց այն կրում է դրվագային բնույթ։

Նրա խոսքով՝ ոչ մի երկիր երաշխավորված չէ այդ աղետից։ Հասարակությունը կազմված է մարդկանցից, և մարդիկ տարբեր են։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե ինչ նկատի ունի Սրբուհի Գալյանը՝ ասելով, որ Հայաստանում կա դրվագային կոռուպցիա։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ այդ հարցին պետք է նախարարը պատասխանի։

«Թող ինքն էլ բացատրի, թե ինչ նկատի ունի»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Հայաստանում միշտ էլ կոռուպցիա եղել է և դա դրվագային չէ։

«Հայաստանում կոռուպցիան գլոբալ է, ոչ թե իր ասած դրվագային։ Կոռուպցիան միշտ եղել է և կա»,- ասաց նա։
«Մեր երկրում համատարած կոռուպցիա է»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ