Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 21:46 09-01-2025

Հայաստան երբ կա, որ մի հատ էլ Արևմտյան Հայաստան լինի․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հերթական «Ընտանեկան փոդքասթ»-ի ժամանակ կրկին Արևմտյան Հայաստանը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ը դիտարկել էր միևնույն հարթության մեջ, ընդ որում՝ դա արել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալից հարցազրույցից հետո։

«Ընտանեկան փոդքասթ»-ի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Արևմտյան Ադրբեջանը Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի և Զանգելանի շրջաններն են, իսկ Արևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է և Մարալիկի տարածաշրջանը՝ հավելելով, որ ինչպես Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախից այս կողմ, նույն կերպ էլ չի կարող լինել Արևմտյան Հայաստան Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ կա Արևմտյան Հայաստան»։

Հարցվածներից գրեթե բոլորն ասացին, որ Արևմտյան Հայաստան միանշանակ կա։ Քաղաքացիների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է խոսում։

«Էս Հայաստանը երբ կա, որ Արևմտյանն էլ լինի»,- վրդովված ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է խոսում։ «Նիկոլը գլուխը պատին ա տալիս»,- զարացած ասաց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ և՛ Արցախը կա, և՛ Հայաստանը։

«Արցախն էլ ա հայկական, Հայաստանն էլ ա հայկական։ Նիկոլ Փաշինյանը մենակ կարտոշկա ժարիտ անել ա կաորողանում»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների