Արտաքին 1 տարի առաջ - 21:48 06-01-2025

Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու կասկածանքով

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին սպառնում է 10 տարվա ազատազրկում, եթե հաստատվի Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի կողմից առաջին նախագահական արշավի ժամանակ ֆինանսավորում ստանալու մեղադրանքը։ Գրում է Gardian-ը։

Դատավարությունը սկսվել է այսօր, և Նիկոլա Սարկոզին մեղադրվում է Լիբիայի բռնապետից անօրինական գումարներ ստանալու մեջ, որոնք նա օգտագործել է իր առաջին նախագահական արշավը ֆինանսավորելու համար 2007-ին։

Դատական ​​գործընթացին նախորդել է տասնամյա հետաքննությունը, որը 2012 թվականին նախաձեռնել էր ֆրանսիական mediapart հրատարակչությունը։

Այն ժամանակվա հրապարակումներում ներկայացված էին փաստաթղթեր, որտեղ ասվում է, որ Քադաֆին համաձայնել է 50 մլն եվրո հատկացնել Սարկոզիի քարոզարշավը ֆինանսավորելու համար։ Սա Սարկոզիի դեմ 2012 թվականին Ելիսեյան պալատից հեռանալուց հետո արդեն երրորդ քրեական գործն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը