Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:57 13-10-2025

Սարկոզին իր պատիժը կկրի հոկտեմբերի 21-ից Փարիզի Սանտե բանտում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ից կսկսի իր պատիժը կրել Փարիզի Սանտե բանտում։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «RTL» ռադիոկայանը:

2007 թվականի Սարկոզիի նախընտրական արշավի լիբիական ֆինանսավորման գործի շրջանակներում Փարիզի դատարանը սեպտեմբերի 25-ին նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման։

«Նա կազատազրկվի հոկտեմբերի 21-ից, պատիժը կկրի Փարիզի Սանտե բանտում, որն ունի խոցելի բանտարկյալների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան մասնաշենք»,- հայտնել են ռադիոկայանի աղբյուրները։

Նշվում է, որ Սարկոզիի՝ բանտում հայտնվելուց հետո փաստաբանները կկարողանան նրան ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել Վերաքննիչ դատարան: Միջնորդության քննարկմանը հատկացվում է առավելագույնը երկու ամիս։ Այսպիսով, ըստ RTL-ի, միջնորդության բավարարման դեպքում Սարկոզին կարող է դուրս գալ բանտից կաթոլիկական Սուրբ ծնունդից առաջ:

Սարկոզիի գործի հետաքննությունը սկսվել է 2012 թվականին «Mediapart» պարբերականի կողմից փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնցում խոսվում էր Լիբիայի իշխանությունների կողմից նրա 2007 թվականի նախագահական ընտրարշավի կարիքների համար 50 մլն եվրո փոխանցելու մասին:

2016-ին ֆրանս-լիբանանյան գործարար Զիյադ Տակիեդինը պատմել էր, որ 2006 թվականի վերջին-2007 թվականի սկզբին Լիբիայից Ֆրանսիայի ՆԳՆ, որն այդ ժամանակ ղեկավարում էր Սարկոզին, հինգ միլիոն եվրո արժողությամբ կանխիկ գումարով ճամպրուկներ է տարել: Նրա խոսքով՝ երկու անգամ ինքը գումարը փոխանցել է Սարկոզիի աշխատակազմի ղեկավար Կլոդ Գեանին, իսկ մեկ անգամ՝ անձամբ նախագահի թեկնածուին:

2018 թվականին Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման և լիբիական պետական միջոցների վատնումը թաքցնելու համար: 2020 թվականի նոյեմբերին Տակիեդինը հրաժարվել էր Սարկոզիի հասցեին իր մեղադրանքներից։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում