Ներքին 1 տարի առաջ - 20:35 31-05-2025

Նուբարաշենի բանտում հացադուլ հայտարարած 27-ամյա տղամարդու մայրը պնդում է, որ որդին անհիմն է գտնվում բանտում. shamshyan.com

Արդեն 9 ամիս է՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է գտնում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Սերժիկ Եսայանը, ով ըստ իր մայրիկի՝ Անժելա Եսայանի, խաբեության զոհ է դարձել և անհիմն ձերբակալված է։ Ս․ Եսայանը երեկվանից հացադուլ է հայտարարել և պահանջում է, որ իրեն ազատ արձակեն, կամ գոնե տնային կալանք տան։

Ա. Եսայանը shamshyan.com-ին պատմել է մանրամասները.

«Երեխաս ունի կին, երկու երեխա՝ 1 և 2 տարեկան, բայց մի խաբեբայի պատճառով դարձել է անարդարության զոհ և գտնվում է Նուբարաշենի բանտում։ 2024 թվականին տղաս աշխատում էր՝ որպես տաքսու վարորդ, և կանչ են գրանցել Կասկադից, իսկ աղջկա անունը՝ Արփինե, և կանչից հետո նա սկսել է հանդիպել, շփվել այդ աղջկա հետ մոտ 8 ամիս։ Միասին տարբեր տեղեր են գնացել։ Արփինեն իմացել է, որ տղաս ունի կին և 2 երեխա ու շանտաժ է արել, որ կամ պետք է իր հետ ամուսնանա, կամ տղայիս համար լավ չի լինի։

Արփինեն տարիքով մեծ է, ծնողներ չունի, մի օր տղայիս կանչել է հյուրանոցում հանդիպման, դրանից հետո ոստիկանությանը բողոք է ներկայացրել, իբրև իրեն առևանգել է տղաս։

2024 թվականի օգոստոսի 2-ից բանտարկել են առանց հիմքերի և ապացույցների, դատը անընդմեջ հետաձգում են ու նորմալ որոշում չեն կայացնում արդեն 9 ամիս։ Տրամադրել են հանրային փաստաբան, որը կարելի է ասել ոչինչ չի ձեռնարկում։ Երբ զանգում ենք կամ չի պատասխանում, կամ ասում է, որ չի կարող գալ դատերին։ Մենք որ հնարավորություն չունենք փաստաբան վարձելու, նշանակում է՝ իմ տղան պետք է զրկվի ազատությունից։

Չկա ոչ մի ապացույց, որ այդ աղջկան իմ տղան առևանգել է։ Անգամ հյուրանոց գնալու ճանապարհին տղաս մեքենայից դուրս է եկել ու մտել խանութ և այդ ընացքում Արփինեն կարող էր դուրս գալ մեքենայից ու հեռանալ, սակայն նա անգամ չի գոռացել, օգնություն կանչել, դրա համար եմ ասում, որ անգամ մի վկա չկա, բայց դե նա մնում է կալանքի տակ ու ամեն դատին կամ կալանքը երկարաձգում են, կամ դատը՝ հետաձգում։ Հանրային պաշտպանը գալիս է դատավարարությանը, լուռ նստում, ոչինչ չի խոսում, չենք հասկանում էլ ինչի են իրան նշանակել, կամ էլ ինչպես պետք է ինքը օգնի իր վստահորդին։

Օգնության ակնկալիքով դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին՝ ոչ մի արձագանք, տղաս անորոշ բանտարկված է երեխաներից հեռու, անհիմն նստած է ոմն «Կասկադի Արփինեի» պատճառով։

Սթրեսներից տղաս կործանվում է արդեն, մայիսի 30-ից սկսել է հացադուլ անել՝ անհիմն բանտում պահելու համար։ Չենք ուզում որ նա չգործած հանցանքի համար մնա բանտում, ուզում ենք վերադառնա իր երեխաների մոտ։ Անգամ համաձայն ենք, որ տնային կալանք տան, միայն թե տուն գա, նա այնտեղ գործ չունի, քանի որ հանցանք չի կատարել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում