Ներքին 1 տարի առաջ - 19:11 26-12-2024

Նրանք արտոնյալ չեն․ Ավինյանը խուսափեց խոշոր տնտեսվարողների արտոնյալության մասին հարցից

Տիգրան Ավինյանը հանդես է գալիս տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով։

Հարցին, թե որոշ տնտեսվարողներ չեն ապամոնտաժում արտաքին գովազդը, օրինակ՝ Yerevan City-ն, Natali Farm-ը, նրանք արտոնյա՞լ են, Ավինյանը նկատեց, որ առաջինը հենց խոշոր տնտեսվարողների գովազդներն են ապամոնտաժվել։

«Ընդհանուր առմամբ քաղաքի տեսքը մի քիչ ավելի կոկիկ է։ Դեղատների հետ կապված ունեցել ենք դատական որոշ պրոցեսներ նախկինից եկած, բայց բանակցությունների արդյունքում մոտենում ենք ամբողջական լուծումներին։ Երկորորդ հարցը՝ առանձին շինությունների հարցն է․ եթե շենքը պատկանում է X ընկերությանը ամբողջ ծավալով, մենք ասել ենք՝ բոլոր այդ ընկերությունների համար առանձին կարգավորում կլինի»,-ասաց նա։

Ավինյանը շեշտեց, որ արտոնյալներ չկան, ապա թեման փոխելով անդրադարձավ լրագրողի դիտարկմանը, թե քաղաքապետարանի առաջին հարկի զուգարանում անսարքություն կա, ինչի արդյունքում ջրի անընդհատ հոսք կա ․ «Մեզ համար տրամաբանական է, որ քաղաքապետարանի շենքում կարող է նմանատիպ զուգարան գործել։ Հաջորդ տարի մենք նախատեսում ենք բարվոք միջավայր ստեղծել»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ