Ուղիղ եթեր

Մի հոգու աղբը ավելի շատ չի կարող լինել, քան 5 հոգունը․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 4 ամիս առաջ - 09:45 26-12-2024
Աղբահանության վճարը 2025-ից կթանկանա: Եթե մինչև հիմա աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ շնչի, ապա 2025-ից այն կհաշվարկվի՝ ըստ մակերեսի, 1 քառ/մ-ի դիմաց՝ 13 դրամ:
Ստացվում է, որ տարեկան 1 անձի հաշվով աղբահանության վճարը կազմում է 2400 դրամ։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, արդյոք աղբահանության վճարի թանկացումը հիմնավորված է, թե՞ ոչ։

Հարցվածներից որոշները տեղյակ էին թանկացումից, որոշները՝ ոչ։

«Մեզ մոտ ի՞նչ է հիմնավորված։ Ես չեմ կարծում, որ մի հոգու արտադրած աղբը ավելի շատ է լինելու, քան մի փոքրիկ սենյակում ապրող 5 կամ 6 հոգու արտադրած աղբը։ Այսօրվա մեր իշխանությունը անում է ամեն ինչ, որ ժողովրդի համար վատ լինի»,-ասաց նրանցից մեկը։

«Բոլոր թանկացումները ի վնաս ժողովրդի են»,-նշեց մեկ այլ քաղաքացի։

Մի անցորդի խոսքով էլ՝ կառավարության ոչ մի որոշում հիմնավորված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։