Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Խոսվել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին։
Հատկանշական է, որ այս համագործակցության շրջանակներում ԱՊՀ երկրների դատավորները կարող են վերապատրաստումներ անցնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության ակադեմիայում։
Oragir.News-ը շրջեց Երևանի փողոցներում և անցորդներից հետաքրքրվեց, թե իրենց կարծիքով՝ ինչ են սովորելու հայ դատավորները Ռուսաստանում։
Հարցվածների մի մասի կարծիքով ոչ մի լավ բան չեն կարող սովորել, քանի որ, ըստ քաղաքացիների` Ռուսաստանը Հայաստանի թշնամին է։ Քաղաքացիների մի մասն էլ նշեց, որ շատ բան կարող են սովորել, եթե ունեն ընդունակություն։
«Անգրագիտություն կսովորեն»,- ասաց հարցվածներից մեկը։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ, Ռուսաստանից ոչ մի լավ բան հնարավոր չէ սովորել։
«Ոչ մի բան,Ռուսաստանն էն երկիրը չի, որ ինչ- որ բան սովորեն իրենից»,- նշեց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ շատ բան կարելի է սովորել Ռուսաստանից։
«Իրենց դատական ոլորտը շատ բարձր մակարդակի վրա է։ Շատ բան կարելի է սովորել իրենցից»,-պատասխանեց նա։
Անցորդներից մեկն էլ նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի թշնամին է։
«Հակահայկական ամեն ինչ կսովորեն Ռուսաստանից։ Ռուսաստանը մեր թշնամին է»,- ասաց նա։
«Հայաստանը Ռուսաստանի տակ է պառկած»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները`տեսանյութում։