Մամուլ 1 տարի առաջ - 08:58 25-12-2024

Նոր առաջարկներ է ստացել` մտածում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս մասին ասացին` ցտեսություն: Հեռացողների թվում էին նաեւ ՏԿԵ նախարարի տեղակալները: Նորանշանակ Դավիթ Խուդաթյանը չցանկացավ աշխատել Վաչե Տերտերյանի եւ Հովհաննես Հարությունյանի հետ: Վերջինս իր էջում գրեց․ «Այս ընթացքում կառուցողական եւ արդյունաբեր աշխատելու հնարավորություն ենք ունեցել Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության եւ քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հետ... Հաջողություն եմ մաղթում ՏԿԵ նախարարության թիմին՝ նախարար Դավիթ Խուդաթյանի ղեկավարությամբ, մեր պետության զարգացման շարունակականությունն ապահովելու գործում»։ Պարզ չեղավ` եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը:

Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, թե դա եղել է իր եւ Դավիթ Խուդաթյանի միասնական որոշումը. «Խուդաթյանն իմ կուսակցական ընկերն է, եւ մեր որոշումները պարտադիր չէ դրական կամ բացասական կողմից դիտարկել։ Քաղաքական պաշտոնները ժամանակ առ ժամանակ ենթակա են փոփոխությունների, մարդիկ պիտի փոխվեն, քաղաքական պատասխանատվությունն այլ մարդիկ վերցնեն։ Ամեն փոփոխություն, կարծում եմ, միտված է ապարատում լավ փոփոխությունների համար»: Ասաց նաեւ, որ նոր առաջարկներ ունի․ «Տարբեր առաջարկներ եմ ստացել, պիտի մտածեմ», բայց չասաց, թե ինչ առաջարկներ են։ Լուրեր կան, որ հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիոն բնույթի սկանդալներ կան` նաեւ դրանցով է պայմանավորված իր հեռանալը։ Նախկին փոխնախարարը փորձեց հասկանալ, թե որտեղից են այդ լուրերը, ապա առաջարկեց իր մասին կարծիք հարցնել Հանքագործների եւ մետալուրգների միությունից։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան