Ներքին 1 տարի առաջ - 11:12 20-12-2024

Երևանում կոսմետոլոգիական կենտրոնի տնօրենը շուրթերի կոսմետիկ միջամտության հետ կապված վիճաբանել, ապա հարվածել է հաճախորդին. shamshyan.com

Նոյեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 19-ին «Սյուզան Լիպս» կոսմետոլոգիական կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 31-ամյա Լիլիա Ն․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին հրավիրված Լիլիա Ն․-ն հայտնել է, որ նոյեմբերի 19-ին Մաշտոցի 6 հասցեում գտնվող նշված կոսմետոլոգիական կենտրոնի տնօրեն Ս․ Վ-ն իր շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ ձեռքերով և ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո իրեն է զանգահարել Ս.Վարդանյանի ընկեր ներկայացած ոմն Աբելը և հնչեցրել է կյանքին և առողջությանը սպառնացող սպառնալիքներ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Ս.Վարդանյանը հանդիսանում է Երևանի բնակիչ 26-ամյա Սյուզաննա Վ-ն և ձեռնարկվում են միջոցառումներ Աբելի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ