Ներքին 10 ամիս առաջ - 11:06 30-11-2025

Տավուշի մարզում՝ Իջևանում, հայր և որդի վիճաբանել են պարեկների հետ, հարվածել, քաշքշել և հայհոյել. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ալավերդյանը և Ղևոնդյանը ծառայության ընթացքում Իջևան համայնքի Արցախյան փողոցում տրանսպորտային միջոցի լուսային անսարքության համար կագնեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա և վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայական։

Ստուգման ընթացքում պարզվել է, որ վարորդը հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Լյուբիկ Չ․-ն, որից հետո ավտոմեքենայից իջած ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 47-ամյա Էդգար Չ․-ն, գտնվելով ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է պարեկների հետ վիճաբանել, հարվածելով նրանցից մեկի կրծքավանդակին, հնչեցրել հայհոյանքներ, վարորդ Լյուբիկ Չ․-ն նույնպես հնչեցրել է հայհոյանքներ, քաշելով պարեկներին՝ խոչընդոտելով նրանց օրինական գործողություններին։

Պարեկները Էդգար և Լյուբիկ Չ․-երին տեղում ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության Իջևանի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալվածների հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Լյուբիկ և Էդգար Չ․-երը հայր և որդի են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ