Արդի Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 19-12-2024

Արդի․ Նախկինների ժամանակ օրենքը պատ էր ծակում․ Աննա Գևորգյան

Oragir.News-ը այսօր իր տաղավարում հյուրընկալել է դերասանուհի Աննա Գևորգյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում դերասանուհու հետ զրուցել ենք հայկական սերիալներում իր մասնակցության, որպես մանկավարժ ստացած աշխատավարձի, 44-օրյա պատերազում ծանր վիրավորում ստացած որդու, նրա կուրսի ուսանող, պատերազմում անմահացած Արեն Հովհաննիսյանի հետ ունեցած հարաբերությունների, հեղափոխության ժամանակ իշխանականներին աջակցելու, վարչապետի կնոջ՝ «Կրթվելը նորաձև է» արշավի և այլ թեմաների մասին։

Նրա խոսքով՝ մանկավարժի աշխատավարձը մեղմ ասած ծիծաղելի է։

«Իմ ամբողջ ամսվա աշխատավարձը կառավարության աշխատակցի մեկ կամ երկու օրվա ծախսի գումարն է։ Ես մեկ ժամվա համար վճարվում եմ մոտավորապես 1400դրամ»,-նշեց նա։

Դերասանուհին պատմում է, որ պատերազմը որդու և իր վրա թողեց ցավոտ, չբուժվող վերքեր։

«Որդիս Հայաստանի լավագույն ջութակահարն էր։ Տղայիս կյանքի ուղին ծռվեց։ Սարսափելի բան, չեմ կարողանում խոսել»,-ասաց դերասանուհին։

Անդրադառնալով թատրոնների փակմանը՝ Աննա Գևորգյանը նկատեց․ «Ոչ մեկը չէր կպչում թատրոններին, որովհետև կար հարգանք առ թատրոն։ Թողե՛ք արվեստագետնեին հանգիստ։ Հիմիկվա իշխանություններին սարսափի հետ են կապում»։

Դերասանուհու խոսոքվ՝ հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանի հանդեպ հավատ և վստահություն է եղել։

«Չեմ ամաչում, որ հեղափոխության ժամանակ եղել եմ բոլորի կողքին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ