Ներքին 1 տարի առաջ - 23:42 18-12-2024

Արցախի թեմի առաջնորդն ու ՄՔԴ նախկին դատախազը քննարկել են արցախցիների՝ հայրենիք վերադարձի իրավունքը

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդունեց արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին։ Հայտնում են Արցախի թեմից։

Ողջունելով հյուրին՝ Վրթանես Սրբազանը երախտագիտություն հայտնեց Արցախի ժողովրդի կողքին լինելու և արցախյան հիմնախնդրի նկատմամբ ոչ միայն օբյեկտիվ ու արդարացի դիրքորոշում ունենալու, այլև հնարավոր հարթակներում հիմնախնդիրը ներկայացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են․
Արցախի ժողովրդի իրավունքները՝ այդ թվում վերադարձի իրավունքը։
Արցախի պատմամշակույթային ժառանգությանն առնչվող խնդիրները։
Արցախահայության համախբվելու անհրաժեշտությունը։

Հանդիպմանը ներկա էին ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Արցախի թեմի գրասենյակի ղեկավար Մելանյա Բալայանը, Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհանիսյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին