Մամուլ 8 ամիս առաջ - 08:59 25-12-2025

Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Արցախցիների եւ ոչ միայն նրանց համար, անհասկանալի է մնում՝ ինչպես կարող էր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համագործակցել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ։

Մենք գրել էինք, որ նրան սպառնացել են զրկել ծառայողական բնակարանից, որը տրամադրել են որպես ԶՈՒ հոգեւոր առաջնորդ` ՀՀ ՊՆ-ից։ Շատերին այս վարկածն անհավանական է թվում՝ մի՞թե կարելի է մեկ բնակարանի համար նման դավաճանության գնալ։

Պատմում են, որ միայն բնակարանը չէ հարցը, այլ Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել, նրան ճանաչողները պատմում են, որ նա երբեք քաջությամբ աչքի չի ընկել։ Օրինակ` 1989-1994 թթ․, երբ եղել է Ամարասի վանահայրը, կռվի թեժ պահերին ժողովրդին թողել փախել է։ Ամարաս Ձորակի բնակիչներից մեկը պատմեց՝ կռվի թեժ պահերին փոխանակ գար, զորքին դուխ տար, անհետացել էր: Անգամ երբ տեղյակ են պահել, որ Ամարասը մեր լիակատար վերահսկողության տակ է, նա տեւական ժամանակ եկեղեցի չի վերադարձել: Իսկ հեռանալիս էլ իր հետ տարել է եկեղեցական սպասքը՝ խնկաման, խաչ եւ այլն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ