Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:20 20-05-2024

Գյուղի բնակիչ եմ, Թեմի առաջնորդն եմ, թույլ տվեք՝ անցնենք․ Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները թույլ չտվեցին գնալ Կիրանց գյուղ։

Սրբազանին մոտեցավ մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ասաց, որ ԱԱԾ-ն է հայտարարություն տարածել, որ մուտքը ժամակավորապես դադարեցված է՝ բացառությամբ գյուղի բնակիչների։

«Գյուղի բնակիչ եմ, Թեմի առաջնորդն եմ։ Թույլ տվեք անցնենք, հանգիստ գնալու ենք բնակիչների տեսնենք․ խնդիր մի հարուցեք։ Եթե գյուղացիներին կարելի է, ապա բոլորիս կարելի է»,- ի պատասխան նշեց Սրբազանը, սակայն նրան թույլ չտվեցին մուտք գործել գյուղ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին