Ներքին 1 տարի առաջ - 22:07 17-12-2024

Արփինե Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Էրիկ Դե Մույնքին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին:

Դեսպանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և մաղթել հաջողություններ: Կարևորելով երկու երկրների առկա սերտ հարաբերությունները՝ նա համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանն ընդգծել է, որ դաշնային կապի սպայի նշանակմամբ ապահովելով առավել օպերատիվ կապ՝ խորացել են երկկողմ հարաբերությունները:

Արփինե Սարգսյանը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել է կիբերհանցավորության դեմ պայքարի, կրիպտոարժույթների շուկայում հնարավոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ոստիկանության ծառայողների վերապատրաստումների հարցը: ՆԳ նախարարը կարևորել է անդրազգային հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակմամբ նաև այս ուղղություններն են ընդգրկվելու:

Արփինե Սարգսյանը կարևորել է ոչ միայն կենտրոնական ապարատի կարողությունները հզորացնելու, այլև տեղերում՝ տարածքային բաժիններում կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստումների անցկացումը:

Կողմերը ողջունել են վիզաների ազատականացման գործառնական փուլի մեկնարկը, որը տրվել է դեկտեմբերի 11-ին Երևանում ՆԳ նախարարի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ հանդիպման ընթացքում, և պատրաստակամություն են հայտնել համագործակցելու նաև այդ օրակարգի շուրջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին